Logo

Մեսին ակումբային կարիերայի 300-րդ ասիստն է կատարել

13:07 / 12.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին առաջնության 27-րդ տուրի՝ «Բրեստի» դեմ խաղում աչքի է ընկել հերթական արդյունավետ գործողությամբ (2-1):

35-ամյա ֆուտբոլիստը կատարել է գոլային փոխանցում, որը 300-րդն էր նրա համար ակումբային մակարդակում:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 31 խաղի, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 50 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը 2021 թվականի օգոստոսին էր ՊՍԺ տեղափոխվել կատալոնական «Բարսելոնայից», որտեղ խաղացել է 2005-2021 թվականներին: 35-ամյա հարձակվողը 672 գոլով կատալոնական ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա