Logo

Մեսին առաջիկայում կհանդիպի «Ալ Հիլյալի» ղեկավարության հետ

13:04 / 23.04.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մայիսի 1-ին կհանդիպի Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբի ղեկավարության հետ՝ քննարկելու հնարավոր տեղափոխությունը, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին:

Կողմերը կհանդիպեն «Լորյանի» դեմ խաղի հաջորդ օրը: Սաուդյան ակումբը ցանկանում է Մեսիին դարձնել ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը և նրան է առաջարկել տարեկան 400 միլիոն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսին 8-րդ «Ոսկե գնդակը» նվաճելու համար ցանկանում է մարզական կարիերան շարունակել միայն Եվրոպայում:

Հիշեցնենք, որ Մեսիի պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Նախքան փարիզյան ակումբ տեղափոխությունը, 35-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է «Բարսելոնայի» գույները (2005-2021թթ.):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա