Logo

Մեսին բանակցում է միայն ՊՍԺ-ի հետ

19:01 / 11.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պայմանագրի վերաբերյալ բանակցում է միայն փարիզյան ակումբի հետ, հայտնում է Ole-ն:

35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել ելույթները Եվրոպայում, իսկ ՊՍԺ-ն միակ ակումբն է, որի հետ ֆուտբոլիստը բանակցում է:

Փարիզյան ակումբն առաջարկել է Մեսիին ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը: Ամերիկյան «Ինտեր Մայամին», որը նույնպես հետաքրքրված է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի ծառայություններով, տեղափոխության հարցում հույսեր կարող է ունենալ միայն 2024 թվականի ամռանը՝ Ամերիկայի գավաթից հետո:

Ավելի վաղ իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «Ինտեր Մայամին» ու ՊՍԺ-ն առաջարկ են կատարել Մեսիին և ֆուտբոլիստն ապագայի հարցում կկողմնորոշվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 խաղի, խփել 18 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 50 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա