Logo

Մեսին՝ «Ոսկե գնդակ-2022»-ի մասին. «Այս տարի կասկածներ չկան»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:48 / 30.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» հավակնորդների մասին:

«Կարծում եմ՝ կասկածներ չկան: Ակնհայտ է, որ Բենզեման պետք է ստանա «Ոսկե գնդակը»: Նա փայլուն մրցաշրջան անցկացրեց և մեծապես նպաստեց իր թիմի հաջողությանը Չեմպիոնների լիգայի բոլոր խաղերում»,- արգենտինացու խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանում «Արքայական ակումբը» նվաճեց Լա լիգայի տիտղոսն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Ֆրանսիացին լավագույն ռմբարկու դարձավ թե՛ Իսպանիայի առաջնությունում (27 գոլ), թե՛ ՉԼ-ում (15): 

2021 թվականին մրցանակն ստացել էր հենց Լիոնել Մեսին(կարիերայում 7-րդ անգամ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա