Logo

Մեսին ցանկանում է ամեն գնով վերադառնալ «Բարսելոնա»

18:06 / 16.04.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», հայտնում է լրագրող Ժոան Ֆոնտեսը:

35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է այս տեղափոխությունն ամեն գնով իրականություն դարձնել: Նրա պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ լրանում է ամռանը, հետևաբար Մեսին կարող է հարազատ ակումբ վերադառնալ ազատ գործակալի կարգավիճակում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄԷ-ից մի հովանավոր կարող է ֆինանսավորել կատալոնացիներին Մեսիին, ինչը նրանց թույլ կտա խուսափել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելուց:

Հիշեցնենք, որ 35-ամյա հարձակվողը «Բարսելոնայում» ելույթ է ունեցել 2003-2021թթ.: Նա ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն է՝ 778 խաղում խփած 672 գոլով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա