Logo

Մեսին չի վերադառնա «Բարսելոնա»

23:43 / 10.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի և աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին չի վերադառնա կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է լրագրող Գիլյեմ Բալագեն:

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան փետրվարին հանդիպել է Մեսիի հոր հետ, սակայն հանդիպման ժամանակ չեն քննարկվել տեղափոխությանը վերաբերող հարցեր:

Ցանկացած պարագայում, Լա լիգան դեմ կլինի այդ գործարքին, քանի որ կատալոնական ակումբն այդ քայլին գնալու համար հավելյալ պարտքեր կկուտակի: Այժմ առաջնահերթություն է ակումբի պարտքը 200 միլիոն եվրոյով նվազեցնելը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը «Բարսելոնայում» խաղացել էր 2005-2021 թվականներին: 35-ամյա հարձակվողը 672 գոլով կատալոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա