Logo

Մեսին գերազանցեց Չավիին և դարձավ «Բարսելոնայի» պատմության ռեկորդակիրը (նկար)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 22.03.2021ՍՊՈՐՏ
messi 2 - Մեսին գերազանցեց Չավիին և դարձավ «Բարսելոնայի» պատմության ռեկորդակիրը (նկար)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:09

-

-

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մասնակցել է «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա հաղթանակին (6:1), որում նա դուբլի հեղինակ է դարձել և մեկ գոլային փոխանցում է կատարել:

Արգենտինացու համար այդ խաղը 768-րդն էր կատալոնական թիմի կազմում: Նա դարձավ ակումբի պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը: Նախորդ տուրից հետո 33-ամյա ֆուտբոլիստը ռեկորդը կիսում էր «բլաուգրանայի» լեգենդ Չավիի հետ (767):

«Գագաթում՝ միայնակ: Ֆուտբոլիստ այլ աշխարհից: Տիեզերական նվաճում»,- գրել է «կապտանռնագույնների» թվիթերյան էջը:

Արգենտինացին նաև «բլաուգրանայի» պատմության լավագույն ռմբարկուն է: Նա ակումբի կազմում 663 գոլ է խփել ու 264 գոլային փոխանցում կատարել

Մեսին «Բարսելոնա» է տեղափոխվել 2000 թվականին՝ 13 տարեկան հասակում: 2004 թվականին նա նորամուտն է նշել գլխավոր թիմում:

lionel messi 960x600 - Մեսին գերազանցեց Չավիին և դարձավ «Բարսելոնայի» պատմության ռեկորդակիրը (նկար)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա