Logo

Մեսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

12:23 / 09.04.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գերազանցել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը եվրոպական ֆուտբոլի ակումբային մակարդակում խփած գոլերի քանակով:

35-ամյա ֆուտբոլիստը գոլով էր աչքի ընկել Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Նիսի» դեմ խաղում (2-0) և 702-րդ գոլը խփել ակումբային մակարդակում Եվրոպայում: Այս ցուցանիշով նա գերազանցել է Ռոնալդուին, որը, 105 խաղ ավելի անցկացնելով, խփել էր 701 գոլ:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 34 խաղի, խփել 19 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 45 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Հիշեցնենք, որ Մեսին ՊՍԺ-ում ելույթ է ունենում 2021 թվականից: Կողմերի միջև պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա