Logo

Երկընտրանք Մեսիի համար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:33 / 20.04.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին 2023 թվականին կարող է լքել Եվրոպան՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ արգենտինացին իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի հաջորդ մրցաշրջանի վերջում, երբ կլրանա ՊՍԺ-ի հետ նրա պայմանագրի ժամկետը։

Հաղորդվում է, որ Մեսին այդ ժամանակ պետք է ընտրություն կատարի՝ ևս մեկ տարի մնա՞լ Եվրոպայում, թե՞ կարիերան շարունակել ԱՄՆ-ում կամ Արգենտինայում։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, թե ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծրագրում է բաժանվել բոլոր արգենտինացի ֆուտբոլիստներից, բացի Լիոնել Մեսիից։

Մեսին ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2021 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացի հարձակվողը Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 21 խաղում դարձել է 3 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա