տուր
01 Հունվար 1970 - 13:08
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մրցաշրջանի ավարտին անձամբ կհայտարարի, թե որտեղ է շարունակելու իր մարզական կարիերան՝ հաղորդում է Goal-ը՝ վկայակոչելով արգենտինացի ֆուտբոլիստին:
Կատալոնական ակումբի հարձակվողը հոգնել է իր անունի շուրջ անընդհատ պտտվող տրանսֆերային շշուկներից: Մեսին հերքել է այն տեղեկությունները, թե իբր բանակցություններ է վարել «Մանչեսթեր Սիթիի» ու ՊՍԺ-ի հետ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Լեոն այս ընթացքում ոչ մի անգամ կապի մեջ չի եղել ոչ «Մանչեսթեր Սիթիի», ոչ էլ ՊՍԺ-ի հետ: Ֆուտբոլիստը ցանկանում է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել ամռանը:
Մեսիի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ լրանում է հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ Մեսին հենց Goal-ի հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ էր հայտարարել, որ շարունակելու է ելույթը «Բարսելոնայի» կազմում մինչև կողմերի պայմանագրի ժամկետը լրանալը: