Logo

Մեսին «Ինստագրամում» գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 18.07.2021ՍՊՈՐՏ
the sports photo with the most likes in instagram history is that of lionel messi with copa america e73da44 - Մեսին «Ինստագրամում» գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հուլիսի 11-ին իր ընտրանու կազմում դարձել է Ամերիկայի գավաթակիր՝ եզրափակիչում Բրազիլիայի ազգային թիմի նկատմամբ հաղթանակի շնորհիվ (1-0): Դա դարձել է արգենտինացու՝ հավաքականի կազմում նվաճած առաջին խոշոր միջազգային տիտղոսը:

«Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը հանդիպումից հետո «Ինստագրամում» լուսանկար է հրապարակել երկար սպասված գավաթի հետ՝ գրելով․ «Սա խելահեղություն է, սա հրաշալի է, փառք Աստծու: Մենք չեմպիոններ ենք: Մենք դա արեցինք, գրողը տանի»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Leo Messi (@leomessi)

Արգենտինայի հավաքականի ավագի հուզական հրապարակումը ներկա պահին «հավանել» է ավելի քան 20 մլն օգտատեր (20 085 614), ինչն այդ գրառումը դարձրել է տվյալ սոցիալական ցանցի պատմության՝ մարզական թեմայով ամենահանրաճանաչը: Այդ մասին հաղորդում է Marca-ն:

Մեսին գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուին, որը 2020 թվականին հրապարակում էր կատարել՝ ի հիշատակ կյանքից հեռացած լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի: «Յուվենտուսի» ֆուտբոլիստի տեղադրած լուսանկարն այս պահի դրությամբ դուր է եկել 19 838 269 օգտատերի:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Cristiano Ronaldo (@cristiano)

Մեծ թվով երկրպագուներ դիմավորել են Մեսիին Մայամիի ռեստորաններից մեկի մուտքի դիմաց (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա