Logo

«Նիսի» դեմ գավաթային խաղում Մեսին ՊՍԺ-ում առաջին անգամ կարող է հանդես այլ խաղահամարի ներքո

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:01 / 31.01.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին մոտ է, որ փարիզյան ակումբի կազմում իր առաջին հանդիպումն անցկացնի 10 համարի ներքո։

Ole-ի հաղորդմամբ, եթե Մեսին Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Նիսի» դեմ կայանալիք խաղում խաղադաշտ դուրս գա, ապա կկրի 10 համար մարզաշապիկը։

Բանն այն է, որ Նեյմարը վնասվածքի պատճառով դեռ չի կարող խաղադաշտ դուրս գալ, իսկ Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում թույլատրվում է մրցաշրջանի ընթացքում փոխել խաղահամարը։

ՊՍԺ- «Նիս» հանդիպումը կկայանա «Պարկ դե Պրենս» մարզադաշտում՝ փետրվարի 1-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00։15-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա