Logo

Մեսին կարող է հրաժարվել հարազատ ակումբ վերադառնալու մտադրությունից

19:18 / 12.03.2023ՍՊՈՐՏ
null

Աշխարհի չեմպիոն, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է հրաժարվել իր հարազատ ակումբ՝ «Նյուելզ Օլդ Բոյզ» վերադառնալու մտադրությունից:

The Athletic-ի տեղեկություններով՝ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը կասկածներ ունի այն դեպքից հետո, որ Արգենտինայի Ռոսարիո քաղաքում չարագործները կրակ էին բացել ֆուտբոլիստի կնոջը պատկանող սուպերմարկետի վրա: Այդ ժամանակ նրանք նաև հետևյալ հաղորդագրությունն էին թողել. «Մեսի, մենք սպասում ենք քեզ. Խավկին (Պաբլո, Ռոսարիոյի քաղաքապետ), թմրավաճառ, որը քո կարիքները չի հոգա»:

Հիշեցնենք, որ 35-ամյա հարձակվողը «Նյուելզ Օլդ Բոյզում» ելույթ է ունեցել 1994-2000 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա