Logo

Մեսին հակված է «Ալ Հիլյալ» տեղափոխությանը

14:16 / 05.04.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի գործող չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբ տեղափոխությանը, հայտնում է ESPN-ը:

Սաուդցիները «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրին արել են շռայլ առաջարկ՝ մրցաշրջանում 400 միլիոն եվրո աշխատավարձ: 35-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ արդեն կայացել է բանակցությունների առաջին փուլը:

Աշխարհի նորընծա չեմպիոնի տեղափոխությունը Սաուդյան Արաբիայի առաջնություն գնահատվում է 50 տոկոս: Մեսին գրեթե վստահ է, որ չի ցանկանում շարունակել համագործակցությունը ՊՍԺ-ի հետ:

Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև ամերիկյան «Ինտեր Մայամին» ու նրա նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնան»:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2021 թվականի օգոստոսին է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում դարձել է 18 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ: ՊՍԺ-ի հետ արգենտինացու պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա