Logo

Մեսին նույնիսկ պարտված խաղից հետո է ռեկորդի հեղինակ դառնում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.05.2019ՍՊՈՐՏ
61073115 2718510481510950 3044916454613843968 o - Մեսին նույնիսկ պարտված խաղից հետո է ռեկորդի հեղինակ դառնում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:14

-

-

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, չնայած իր թիմի՝ Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչում «Վալենսիայից» կրած պարտությանը (1-2), դարձել է մրցաշարի ռեկորդակիր։

Արգենտինացին խփել է այդ մրցավեճում կատալոնացիների միակ գոլը՝ գնդակը մրցակցի դարպասն ուղարկելով 73-րդ րոպեին։ Ինչպես հաղորդում է Opta վիճակագրական ռեսուրսի թվիթերյան էջը, 31-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի ռեկորդ է սահմանել, քանի որ անցյալում ոչ ոքի չէր հաջողվել գոլի հեղինակ դառնալ գավաթի խաղարկության 6 եզրափակիչներում։

Արգենտինացին ավելի վաղ հաջողության է հասել 2009 (մրցակիցը՝ Բիլբաոյի «Ատլետիկ»), 2012 (Բիլբաոյի «Ատլետիկ»), 2015 (Բիլբաոյի «Ատլետիկ»), 2017 («Ալավես») և 2018 («Սևիլյա») թվականների եզրափակիչներում։ Բիլբաոյի «Ատլետիկի» լեգենդար հարձակվող Տելմո Սարան խփած գոլերով աչքի է ընկել գավաթի խաղարկության 5 եզրափակիչներում։

Վալվերդե․ «15 օր առաջ մտածում էինք՝ կարող ենք թրեբլ ձևակերպել, բայց որոշիչ պահերին դուրս մնացինք մրցակցությունից»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա