Logo

Մեսին պետք է ընտրի սրտի և գրպանի միջև, իսկ «Ռեալն» Օլիմպոսի ճանապարհին է. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 16.12.2016ՍՊՈՐՏ
Q0K0hHce 1 - Մեսին պետք է ընտրի սրտի և գրպանի միջև, իսկ «Ռեալն» Օլիմպոսի ճանապարհին է. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Ըստ Евро-Футбол.Ру-ի՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով վերջին շրջանում խաղադաշտ դուրս չի գալիս վնասվածքի պատճառով, ձմռանը կարող է հեռանալ Մախաչկալայի «Անժիից»: Նման ենթադրությունների պատճառն ակումբի ներքին խնդիրներն են, ինչի պատճառով իր պաշտոնը գուցե լքի նաև գլխավոր մարզիչ Պավել Վրբան:

Իրանի առաջնության 14-րդ տուրում երեկ իրենց հերթական հանդիպումներն են անցկացրել հայ լեգեոներների ակումբները: «Փայքանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Սայփային»: Լևոն Հայրապետյանը մասնակցել է ամբողջ խաղին և դարձել գոլային փոխանցման հեղինակ: Մրցել են նաև Հրայր Մկոյանի և Վարազդատ Հարոյանի թիմերը՝ համապատասխանաբար «Էսթեղլալը» և «Փադիդեն»: Նվազագույն հաշվով առավելության է հասել Թեհրանի թիմը: Միակ գոլն էլ խփվել է Մկոյանի գոլային փոխանցումից հետո: Վարազդատ Հարոյանը նույնպես մասնակցել է հանդիպմանը:

fnbbx3uc

Խուան Մատա. «Ինձ դուր է գալիս խաղալ Մխիթարյանի և Էրերայի կողքին: Մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք, բայց շատ լավ ենք հասկանում իրար խաղադաշտում»:

«Փյունիկի» 18-ամյա կիսապաշտպան Հովհաննես Պողոսյանը Մյունխենում վիրահատության է ենթարկվել: Նա ծնկի վնասվածք ուներ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա