Logo

Մեսին սեփական ռեկորդ սահմանեց

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 16.04.2017ՍՊՈՐՏ
3F4902B400000578 0 image a 48 1492287973279 - Մեսին սեփական ռեկորդ սահմանեց

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին երեկ իր սեփական ռեկորդը սահմանեց: Արգենտինացին «Բարսելոնա»- «Ռեալ Սոսյեդադ» (3-2) խաղի ընթացքում 2 գոլի հեղինակ դարձավ և օգնեց իր թիմին հաղթանակ տանել:

Առաջին գոլը արգենտինացին հեղինակեց տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածից: Այսպիսի գոլի հեղինակ ընթացիկ մրցաշրջանում 29- ամյա ֆուտբոլիստը դարձավ  յոթերորդ անգամ , ինչը սեփական ռեկորդ է:

Հիշեցնենք, որ Մեսին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է  «կապտանռնագույնների» 28 խաղերի՝ դառնալով 29 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա