Logo

Աղբյուր. Մեսիի ու Պիկեի փոխհարաբերությունները լարված են

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:07 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Լիոնել Մեսիի-Ժերար Պիկե

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի փոխհարաբերությունները վատթարացել են՝ հայտնել է լրագրող Լուիս Կանուտը TV3-ի Onze հաղորդման ժամանակ։

Աղբյուրի համաձայն՝ Մեսին հիասթափված է Պիկեից, որը, ի տարբերություն Ժորդի Ալբայի և Սերխիո Բուսկետսի, ժամանակին չի համաձայնել աշխատավարձի նվազեցման, ինչի արդյունքում արգենտինացին կարող էր մնալ «Բարսելոնայում»:

«Պիկեի արարքը խանգարեց արգենտինացու՝ կատալոնական ակումբում մնալուն. նա հիասթափված է: Լեոն իրեն դավաճանված է զգում Ժերարի կողմից:

Մեսին կարծում է, որ Պիկեն պետք է ավելի վաղ երկարաձգեր պայմանագիրը, որպեսզի փորձեր խոչընդոտել իր հեռանալուն»,- նշել է լրագրողը:

Հիշեցնենք, որ Մեսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա