Logo

Մեսին կարոտում է Բարսելոնայում անցկացրած օրերը. արգենտինացին անկեղծացել է Չավիի և նախկին թիմակիցների հետ ընթրիքի ժամանակ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:38 / 04.02.2022ՍՊՈՐՏ
Մեսի-ՊՍԺ

Հարձակվող Լիոնել Մեսին կրկին խոսել է ՊՍԺ-ում դժվարությամբ հարմարվելու մասին: Ինչպես հայտնում է «El Confidencial»-ը, արգենտինացին անցյալ շաբաթ Փարիզից ժամանել է Բարսելոնա՝ ընթրելու «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հետ:

Ճապոնական ռեստորանում Մեսին հանդիպել է նաև Չավիին, որն այդ օրը նշել է ծննդյան 42-ամյակը։ Ընթրիքի ժամանակ ֆուտբոլիստները և նրանց կանայք խոսել են իրենց գործերից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսին պատմել է, թե որքան դժվար է իր համար հարմարվել Ֆրանսիային և ՊՍԺ-ին: 

«El Confidencial»-ի հրապարակման մեջ նաև նշվում է, որ Մեսին չի կարողանում մոտիվացիա գտնել ՊՍԺ-ում։ Փարիզում նա ապրում է առանց ֆուտբոլային դաշտ և լողավազան ունեցող տանը, Բարսելոնայում գտնվող նրա առանձնատունն ուներ այդ հարմարությունները: Լեոն կարոտում է լեզուն, կլիման, ընկերներին ու քաղաքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա