Logo

Մեսիի արձագանքը «Ռեալի» քամբեքին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:38 / 05.05.2022ՍՊՈՐՏ
Լիոնել Մեսի-Ռեալ

Նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպման (3:1) ժամանակ իր ինստագրամյան էջում ուղիղ եթեր է մտել, որի ընթացքում կարդացել է Արգենտինայի հավաքականում իր նախկին թիմակից Լիոնել Մեսիի ուղարկած հաղորդագրությունը: Լեոն հաղորդագրությամբ արձագանքել է Մադրիդի «Ռեալի» քամբեքին։ 

«Լեոն ինձ գրեց՝ «սա կատա՞կ է, թե՞ ինչ. նման բան չի կարող լինել...»,- Ագուերոյի խոսքն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք՝ կիսաեզրափակիչ հանդիպման մինչև 89-րդ րոպեն «Ռեալը» պարտվում էր 0:1 հաշվով, սակայն 90 և 90+1-րդ րոպեներին մադրիդցիները կարողացան 2 գոլ խփել և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում Կարիմ Բենզեման դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու հաշիվը դարձրեց 3:1՝ հաղթանակ պարգևելով իր թիմին պատասխան մրցավեճում։ Առաջին հանդիպումն ավարտվել էր «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 4։3 հաշվով։ Այսպիսով՝ երկխաղյա դիմակայության արդյունքում Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի անգլիական «Լիվերպուլին»:

Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա