Logo

Երկրպագուները կարծում են՝ Մեսին մրցակցի պաշտպանին առաջարկել է փոխանակվել խաղաշապիկներով (լուսանկարներ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:50 / 28.02.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին հատուկ մոտեցում ունի, երբ գործը հասնում է խաղից հետո մարզաշապիկներով փոխանակվելուն. «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը անձամբ չի առաջարկում և խաղաշապիկներով փոխանակվում է հիմնականում արգենտինացիների կամ նախկին խաղընկերների հետ:

Ինչպես հայտնի է, առաջին ֆուտբոլիստը, որին Մեսին առաջարկել է փոխանակել խաղաշապիկները, Զինեդին Զիդանն է:

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Սենտ Էթյենի» դեմ խաղից հետո (4:1) Լեոն խաղաշապիկներով փոխանակվել է մրցակցի պաշտպան Ֆալայե Սակոյի հետ: «Ստադ դե Ֆրանսում» հանդիպմանը հետևած երկրպագուները վստահեցնում են, որ դա եղել է արգենտինացու նախաձեռնությամբ:

Հետաքրքրության համար նշենք, որ 26-ամյա մալիացու տրանսֆերային իրավունքները Transfermakt պորտալը գնահատում է ընդամենը 2.5 մլն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա