Logo

Մեսին ժամանել է Բարսելոնա, ընթրել Չավիի և Բուսկետսի հետ (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:08 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Lionel Mesi- Chavi-Buskets

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է Բարսելոնա։ OnzeTv3-ի փոխանցմամբ՝ երեկ արգենտինացին ռեստորանում ընթրել է «Բարսայի» մի քանի ներկայացուցիչների հետ։ Լրագրողուհի Հելենա Կոնդիս Էդոն պարզաբանում է, որ Մեսիին ուղեկցել են կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին ու կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։

Հունվարի 23-ին Մեսին Լիգա 1-ի՝ «Ռեյմսի» դեմ խաղում մոտ 30 րոպե է անցկացրել խաղադաշտում և գոլային փոխանցում կատարել։

ՊՍԺ-ն հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 31-ին։ Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում Պոչետինոյի թիմը կմրցի «Նիսի» հետ:

Այս մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը Լիգա 1-ի 12 խաղում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք՝ Մեսին «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է:

Mesi in Barcelone

Messi arrives Barcelona

Mesi-Chavi

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա