Logo

Մեսին չի ցանկանում ամռանը վերադառնալ «Բարսելոնա». նա հստակ պատճառ ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:34 / 01.04.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին մտադիր չէ ամռանը հեռանալ փարիզյան ակումբից:

TyC Sports-ը հայտնում է, որ արգենտինացին այլևս հետաքրքրված չէ «Բարսելոնա» վերադառնալու հնարավորությամբ։

Հիմնական պատճառը նախագահ Ժոան Լապորտան է, որն օրեր առաջ հայտարարել է երիտասարդ թիմ ստեղծելու իր մտադրության մասին:

Կատալոնական ակումբի նախագահը հերքել էր Մեսիի հնարավոր վերադարձի վերաբերյալ տարածված լուրերը:

Հենց այս խոսքերն են դրդել Մեսիին նույնիսկ բանակցություններ չսկսել հնարավոր վերադարձի վերաբերյալ:

Արգենտինացին «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է եկել 16 տարի՝ դառնալով կատալոնական գրանդի պատմության լավագույն ռմբարկուն:

Լեոյի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի 2023 թվականի ամռանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա