Logo

Մեսին կարևոր նպատակ ունի հաջորդ մրցաշրջանի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:37 / 18.05.2022ՍՊՈՐՏ
Մեսի-Չեմպիոնների Լիգա

Լիոնել Մեսիի և Մաուրիսիո Պոչետինոյի հարաբերությունները սառն են: Ըստ L'Équipe-ի՝ Մեսին այնքան էլ չի հավանում Պոչետինոյին և սպասում է, թե ով է գլխավորելու թիմը հաջորդ մրցաշրջանում։ Մեսին ցանկանում է տեսնել, թե արդյոք նոր մարզչի հայտնվելը կազդի՞ ակումբում իր դերի վրա:

Արգենտինացի ռմբարկուն ցանկանում է ապացուցել, որ կարող է հաջողության հասնել «Բարսելոնայից» դուրս, և կարծում է, որ Պոչետինոյի հեռանալն անհրաժեշտ է դրա համար։ Մեսին պատրաստ է իր ամբողջ ուժը ներդնել՝ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 11 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Մեսին փարիզյան թիմի կազմում նվաճել է Լիգա 1-ի չեմպիոնական տիտղոսը, իսկ Չեմպիոնների լիգայից դուրս մնացել 1/8 եզրափակիչում՝ պայքարը զիջելով Մադրիդի «Ռեալին» (1:0, 1:3):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա