Logo

Մեծերի առաջին հաջողված վեպերը…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 22.01.2021Հեղինակներ
գռոոող min - Մեծերի առաջին հաջողված վեպերը...

Կարծիք կա, որ վեպեր գրելու ունակ են միայն փորձառու մարդիկ: Երիտասարդների գործը օլիմպիական ռեկորդներ սահմանելն է, ստարտափեր ստեղծելն ու ռոքնռոլ ​​նվագելը: Լավ վեպ գրելու համար պետք է … ապրել: Տեսնել աշխարհը: Կուտակել նյութը: Մի քիչ էլ՝ տառապել:

…Նրանք եկան կոտրելու այդ կարծրատիպը:

Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբի»

29 տարեկան…

Биография Фрэнсиса Скотта Фицджеральда - РИА Новости, 24.09.2016

«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից: Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդին մինչև 29 տարեկանը հաջողվել էր թողարկել պատմվածքների ժողովածու և գրել մի քանի վեպ, սակայն ամերիկացի գրողին ամենամեծ ճանաչումը բերեց «Մեծն Գեթսբի»-ն, որը հեղինակը գրել է 29 տարեկանում և որի ստեղծման համար միտումնավոր հեռացել իր նախկին գրելաոճից:

Ջերոմ Սելինջեր

«Փրկիչը տարեկանի արտում»

32 տարեկան…

blogs the feed jd salinger 635 - Մեծերի առաջին հաջողված վեպերը...

«Փրկիչը տարեկանի արտում» վեպը հասունացման մասին է, խելացի և նրբազգաց Հոլդեն Քոլֆիլդը, որի անունից տարվում է պատումը, իր հոգու վրա է զգում աշխարհի ողջ բեռն ու հասունացման դառը ընթացքը: Այս վեպը դարձել է աշխարհում ամենաշատ վաճառված գրքերից մեկը: ԱՄՆ-ում թերևս մարդ չկա, որ կարդացած չլինի այն:

Սելինջերը գրում էր հենց ազատ ժամանակ էր ունենում, առանց շունչ քաշելու, առանց հանգստանալու: Վեպը գրվում էր տանջալից և պայքարով, ծառայության տարիներին: Արդյունքը՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը: Բայց սկզբում ոչ մի ամսագիր չցանկացավ տպել այն: «Հոլդեն Քոլֆիլդը խենթ է», «Վեպը թույլ է», «Պետք է նորից վերանայել» ասում էին բոլոր խմբագիրները: 1951 թ. ամերիկյան հրատարակչություններից մեկն ի վերջո համաձայնում է տպագրել այն իր էջերում: Այդ օրվանից Հոլդեն Քոլֆիլդը բոլոր ընթերցողների սրտերում է, իսկ Սելինջերի անունը՝ համաշխարհային գրականության կարևորագույն էջերում:

Էռնեստ Հեմինգուեյ

«Ֆիեստա»

27 տարեկան…

1 xi2Txn arRc JufTNUvJZA - Մեծերի առաջին հաջողված վեպերը...

Հեմինգուեյի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն առաջին անգամ հրատարակվել է 1926 թվականին ԱՄՆ-ում «Եվ ծագում է արևը» վերնագրով, իսկ մեկ տարի անց Լոնդոնի հրատարակչական տունն այն հրատարակեց «Ֆիեստա» վերնագրով: Ստեղծագործությունը պատմում է  կորուսյալ սերնդի մասին, որն ավիրվել ու գրեթե ոչնչացացել է Առաջին աշխարհամարտից հետո: Գլխավոր հերոսն է ամերիկացի լրագրող Ջեյք Բարնսը, որը սիրահարված է սեռական ազատ կյանքով ապրող մի աղջկա՝ Բրետ Էշլիին: Վերջինս նույնպես սիրում է Ջեյքին, սակայն պատերազմում վիրավրոված Ջեյքը, նրան բացի հոգևոր կապից ոչինչ առաջարկել չի կարող: Տեղի ունեցող տարբեր իրադարձությունները ստիպում են այս երկուսին մտածել՝ ինչպե՞ս կդասավորվեր ամեն ինչ, եթե ամեն ինչ այլ լիներ…

Երիտասարդության տարիներին Հեմինգուեյը քրտնաջան աշխատել է որպես լրագրող ՝ օրվա հացը վաստակելու համար: Ամեն շաբաթ նա իր պատմություններն էր ուղարկում «Toronto Star» ամսագրին, որում ծաղրում էր ամերիկացի զբոսաշրջիկներին և «ոսկե երիտասարդներին»: Հեմինգուեյին գրական հաջողությունն այցելեց իր առաջին վեպի ՝ «Ֆիեստայի» տպագրությունից հետո:

Ժան Պոլ Սարտր

«Սրտխառնոց»

33 տարեկան…

o JEANPAUL SARTRE 570 - Մեծերի առաջին հաջողված վեպերը...

Մինչև 33 տարեկանը Ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան Պոլ Սարտրը ավագ դպրոցներում դասավանդում էր փիլիսոփայություն: Իր դեբյուտը՝  «Սրտխառնոց» ստեղծագործությունը նա գրել է 1938 թ.-ին Հավր քաղաքում և հենց այդ նույն թվին էլ գիրքն առաջին անգամ տպագրվել է: Շատ գրականագետներ կարծում են, որ սա հեղինակի լավագույն գործն է:

Ստեղծագործության գլխավոր հերոսը Անտուան Ռոկանդեսն է, որն ապրում է հորինված Բուվիլ քաղաքում, Անտուանն իրեն չի համարում այս աշխարհի մի մասը, նա չի կարևորում մարդկանց և արմդկային ցեղը: Ինչպես իր, այնպես էլ մյուսների գոյությունն Անտուանն անիմաստ է համարում: Հերոսը փորձում է հասկանալ և տեղ հասցնել էքսիստենցիալիզմի հիմնական գաղափարը, նա փորձում է տալ մեզ հուզող շատ հարցերի պատասխանները: 1964 թ. Շվեդական ակադեմիան գրականության բնագավառում Սարտրին Նոբելյան մրցանակ է շնորհում, սակայն հեղինակը հրաժարվում է դրանից, պատճառաբանելով, որ չի ցանկանում պարտական լինել ոչ մի ինստիտուտի և ոչ ոքի:

Վլադիմիր Նաբոկով

«Մաշենկա»

25 տարեկան…

Վլադիմիր Նաբոկով | Գրանիշ

Գլխավոր հերոս Գանինն ապրում է Բեռլինի ռուսական պանսիոնում։ Հարևաններից մեկը՝ Ալֆյորովը, ամբողջ ժամանակ խոսում է իր կնոջ՝ Մաշենկայի՝ շաբաթվա վերջում Խորհրդային Ռուսաստանից գալու մասին։ Նկարով Գանինը ճանաչում է իր նախկին սիրուն և որոշում է առևանգել նրան կայարանից։ Ամբողջ շաբաթ Գանինն ապրում է հիշողություններով։ Մաշենկայի ժամանելու նախօրյակին Գանինը հարբեցնում է Ալֆյորովին և սխալ զարթուցիչ դնում։ Այնուամենայնիվ, վերջին պահին Գանինը որոշում է, որ հին կերպարը չես վերադարձնի և գնում ուրիշ կայարան՝ ընդմիշտ հեռանալով Բեռլինից։ Մաշենկան գրքում հայտնվում է միայն Գանինի հիշողություններում։ Մաշենկան և նրա ամուսինը հետագայում հայտնվում եմ Նաբոկովի «Լճակի պաշտպանությունը» վեպում (13-րդ գլուխ)։

«Մաշենկան» Վլադիմիր Նաբոկովի առաջին վեպն է, այն գրվել 1926 թվականին՝ Վերա Սլոնիմի հետ ամուսնությունից մեկ տարի անց: Բայց վեպը Վերայի մասին չէ, այլ Վլադիմիրի առաջին սիրո: Թեև Նաբոկովի ամենահայտնի գիրքը համարվում է «Լոլիտան», սակայն հենց «Մաշենկան» նրան բերեց առաջին ճանաչումը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա