Logo

Մեյսոն Գրինվուդն այլևս չի խաղա Անգլիայի հավաքականում

16:28 / 04.03.2023ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մեյսոն Գրինվուդն այլևս չի հրավիրվի Անգլիայի հավաքական, հայտնում է The Sun-ը:

21-ամյա ֆուտբոլիստը, որի դատական գործն ամբողջովին փակվել էր, և բոլոր մեղադրանքները հանվել էին, ցանկություն է հայտնել կրկին ելույթ ունենալ ազգային թիմում, սակայն ստացել է գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի մերժումը: 

Ամենայն հավանականությամբ, անգլիացին կփորձի միջազգային ելույթները շարունակել Ճամայկայի ազգային հավաքականում: Նա մորական արմատներով այդ երկրից է:

Մեյսոն Գրինվուդն Անգլիայի հավաքականում նորամուտը նշել էր 2020 թվականի սեպտեմբերի 5-ին ու 12 րոպե անցկացրել Իսլանդիայի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղում (1-0): 

Հիշեցնենք, որ 2022 թվականին Գրինվուդի նախկին ընկերուհին սոցիալական ցանցերում տեղադրել էր բռնության հետքերով լուսանկար և հայտարարել, որ դա արել է ֆուտբոլիստը: Ավելի ուշ Անգլիայի հավաքականի խաղացողը ձերբակալվել էր Չեշիրում գտնվող իր առանձնատանը, սակայն երկու անգամ գրավով ազատ էր արձակվել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա