Logo

Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 31.03.2019Գրադարան
Բացառիկ
FCA1CC12 BBAB 406C A14A A18AFCCF1911 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով

Երեկ՝ մարտի 30-ին, «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ռեժիսոր, սցենարիստ, այժմ նաև գրող Մհեր Մկրտչյանի առաջին գրքի շնորհանդեսը: Ռուսալեզու գրքի անունն է «Поцелуй пьяной обезьяны», ինչը, հեղինակի խոսքով, միանգամայն համապասխանում է ստեղծագործությանը:

«Իմ կարծիքով գրքին հարմար վերնագիր է ընտրվել, իսկ թե ինչու՝ կհասկանաք արդեն գիրքն ընթերցելուց հետո: Ինչպես արվեստի մյուս ճյուղերում արված իմ աշխատանքները, այս մեկը ևս մարդու մասին է: Այն ժամանակակից պատմություն է երկու մարդկանց մասին, որոնք ծանոթ չեն, սակայն սերտ կապված են: Ասեմ նաև, որ եթե զգամ, որ կարդացվում է, ու ընթերցողը սիրում է ստեղծագործությունն, ապա գիրքն անպայման կվերածեմ նաև ֆիլմի: Հավելեմ՝ գիրքը ռուսալեզու է, քանի որ հայերեն ստեղծագործել դեռ ընդունակ չեմ»: 

Գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, որի գլխավոր խմբագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արքմենիկ Նիկողոսյանը շնորհանդեսի ժամանակ ասաց. 

«Ցանկանում էինք այնպես հրատարակել գիրքը, որ ռուսերենին զուգահեռ հայերեն տարբերակն էլ ունենայինք: Բայց հեղինակի ցանկության համաձայն ռուսերեն հրատարակեցինք: Սա նաև փորձ է տեսնելու՝ կսիրվի՞ ու կընդունվի՞ արդյոք օտարալեզու այն գիրքը, որի հեղինակը հայ է»: 

VNews-ը ներկա է եղել «Поцелуй пьяной обезьяны» գրքի շնորհանդեսին և ներկայացնում է օրվա լավագույն կադրերը.

42268CF4 0F79 493D 9D94 3A0EAA45FFE0 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով00C90E23 23C1 464C AC92 7393DC78E3AB 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով3C08F880 5CB5 41DE 9FAC A3B7EE33E856 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներովE05F8F50 065C 4CDF AA91 02FFEC6A4B78 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներովDD122777 3111 44A7 9C96 54AF9C233690 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով5FD0F764 BFF3 450F 8ECA B41E5B4D0392 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով57C3CBBC F6DD 49E4 AEF0 081659DA81B7 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով855E44E2 1CBC 4101 A8EA C4CE10A13BDD 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներովED0730BA 92FC 4B13 9767 BCF4BB463B36 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով12CA55E1 B8D5 4D73 BF7E 59B08AAC9694 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով8D107E68 E186 4573 8C6C 6461B1360960 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով353799E7 ADC6 4B64 9FDD 383F51B00065 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով446116E9 E52A 4B73 9F56 651B320066D7 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներովDE489FFA 02F7 41E9 BA19 747E255D1A07 960x640 - Մհեր Մկրտչյանի նոր գրքի շնորհանդեսը լուսանկարներով


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա