Logo

Մհեր Մկրտչյանը «Դուխով» ֆիլմ կնկարի Թավշյա հեղափոխության մասին [հարցազրույց]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 29.06.2018Կինո
Mher 2 1 - Մհեր Մկրտչյանը «Դուխով» ֆիլմ կնկարի Թավշյա հեղափոխության մասին [հարցազրույց]

Պարոն Մկրտչյան, եկեք առանց նախաբանի միանգամից անցնենք բուն թեմային: Լսել ենք, որ դուք նոր ֆիլմ եք նկարում: Ճի՞շտ է:

Այո՛, ճիշտ է:

Պատասխանը շատ կարճ էր ու… սպառիչ չէր:

Լավ, ուրեմն ավելի մանրամասն խոսեմ (ժպտում է): Ես ինքս միշտ գերադասում եմ խուսափել նախաբաններից, բայց երևի այս անգամ առանց դրա չի ստացվի:
Երկրում կատարվեց մի իրադարձություն, որը արժեքավոր էր ոչ միայն իր քաղաքական կողմով ու արդյունքներով, այլև՝ մարդկանց ներսում տեղի ունեցած էմոցիոնալ փոփոխությամբ: Մարդիկ սկսեցին հավատալ իրենց ուժերին և գիտակցել իրենց կարևորությունը: Եվ այս ամենի մեջ իսկապես կար սեր ու այս ամենը իսկապես բարձրացրեց մեր ազգի վարկանիշը:
Ստեղծագործող մարդու համար սա չի կարող ոգեշնչման աղբյուր չդառնալ: Եվ այսպես ծնվեց մարդկային պարզ հարաբերությունների մասին մի պատմություն, որի մեջ կա երկրում տեղի ունեցող իրադարձություների ողջ էներգետիկան:

Սա մեծ պատասխանատվություն է, չե՞ք վախենում:

Մինչև նկարահանումները սկսելը ես միշտ վախեցել եմ, վախենում եմ ու կվախենամ…

Ի՞նչ անվանում կունենա ֆիլմը:

Ըստ իս, ողջ Թավշյա հեղափոխության էներգետիկան ու էությունը «Դուխով» արտահայտության մեջ է: Սկզբից թվում էր, որ Փաշինյանի սկսած շարժումը ոչինչի չի հասնի: Սակայն շատ կարճ ժամանակ անց բոլորը հասկացան, որ դուխով հնարավոր է հասնել ամեն ինչի, հնարավոր է փոխել ամեն բան… Ուստի իմ ֆիլմը այլ վերնագիր ունենալ չի կարող...

Mher 1 1 1 960x1004 - Մհեր Մկրտչյանը «Դուխով» ֆիլմ կնկարի Թավշյա հեղափոխության մասին [հարցազրույց]

Շատ լավ, իսկ այդ դեպքում ի՞նչ կապ ունի Ձեր նոր ֆիլմը ՎԻՎԱՌՈ ընկերության հետ:

Հմ… Կապ հաստատ ունի, այդ պատճառով էլ հենց Ձեզ հետ եմ առաջինը խոսում այս մասին (ժպտում է): Գիտեք, ես ՎԻՎԱՌՈ ընկերության հետ վաղուց եմ ընկերություն անում, ցանկացած նոր ու հետաքրքիր գաղափար այստեղ միշտ ջերմությամբ են ընդունում:
Լավ, եկեք բոլորը փակագծերը չբացեմ: Թող մի քանի բան էլ գաղտնիք մնա, համենայն դեպս՝ առայժմ…

Պարո՛ն Մկրտչյան, իսկ դերաբաշխում արդեն արե՞լ եք: Ինձ շատ հետաքրքիր է՝ ով կմարմնավորի Նիկոլ Փաշինյանին:

Մի ստիպեք ինձ ժամանակից շուտ բացել չակերտները: Ինչ վերաբերում է դերասանական կազմին, խոստանում եմ՝ դուք կտեսնեք նոր դեմքեր:

Շնորհակալություն հարցազրույցի համար: Անհամբեր կսպասենք նոր ֆիլմին:

Ես էլ եմ շնորհակալ:

 

Տես նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա