Logo

Մի երկու միտք կարանտինի մասին. Սամվել Թոփալյան

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 22.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
Տօպալըանսամվել - Մի երկու միտք կարանտինի մասին. Սամվել Թոփալյան

Կորոնավիրուսի, մեկուսացման բարդությունների ու դրանց հաղթահարման մասին մի երկու միտք ենք փոխանակել թատրոնի ու կինոյի սիրված դերասան, երկու երեխաների հոգատար հայր Սամվել Թոփալյանի հետ։

Կորոնավիրուսը անտեսանելի մի բան է, որը․․․ կարծում եմ՝ այդքան էլ անտեսանելի չէ։

Իսկ մարդը սուբյեկտ է, որը․․․ անըդնհատ ուզում է փորփրել ու ճանաչել։

Մեկ- մեկ ուզում եմ ամեն ինչ թողնեմ ու․․․ չեմ թողնում։

«Մնա տանը»՝ հորդորում է աշխարհը, իսկ այսօրվա մարդու համար տանը․․․ ավելի տաք է։

Մենք այնքան ենք սովորել չլինել մենակ, որ․․․ երևի թե մոռացել ենք ինքներս մեզ։

Տանը մնալը հաճելի է, երբ… դու լիարժեք ես։

Բայց դե այսօր բոլորն այնքան են ջանում ուրախացնել մեր մենակությունը, որ․․․ բայց արդյո՞ք այդպես է։

Այս օրերին ամենաբարդը… լավատես մնալն է։

Այդուհանդերձ, սա էլ կհաղթահարենք… ցանկության հարց է։

Դերասանական տաղանդն ինքնադրսևորում եմ… առցանց։

Առանց հանդիսատեսի… սա էլ է տարբերակ։

#ՀայՏարեց-ի նպատակն է… օգնել մարդուն։

Իսկ նախաձեռնության դրդապատճառը… շատ կոնկրետ՝ անհրաժեշտությունը, «պետք»-ը։

Այնուամենայնիվ, սա էլ կանցնի, տակը կմնա․․․ լավ կամ վատ հիշողությունը։

Բայց եթե էսպես երկար շարունակվի․․․ կարծում եմ մարդն ամեն ինչին հարմարվում է։

Ինչևէ, կարանտինից հետո․․․ երևի մեր մեջ ինչ-որ բան փոխված կլինի։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա