Logo

Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 06.12.2019Արվեստանոց
es ashxatum em 2 3 1 - Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Դալին ունիկալ նկարիչ էր: Նրա կյանքն ու ստեղծագործությունն էքսցենտրիկ էին այն աստիճան, որ կարողացան դարձնել նրան համաշխարհային արվեստի միֆոլոգիական կերպար: Սյուրեալիզմը ոչ միայն նրա ոճն էր, այլև՝ կենսակերպը: Նա չէր տեսնում սահմանագծեր ու նկարում էր ամեն ինչ՝ սեր, սեքսուալ հեղափոխություն, մարդկանց, կանդանիների՝ հաճախ միաձուլելով այդ ամենը մի կտավի վրա:

«The Madonna of Port Lligat»

Իբրև իր նկարի նախատիպ Դալին օգտագործել է Պիեռո դելլա Ֆրանչեսկայի հայտնի կտավներից մեկի սյուժեն:

02 1884 Freud Martha l - Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

«The Madonna of Port Lligat»-ը համարվում է Դալիի ամենասկանդալային գործերից մեկը: Այստեղ նկարիչը հմտորեն միավորել է միստիցիզմն ու քրիստոնեական մոտիվները: Իր նկարով Դալին ցանկություն ուներ համոզելու իր տաղանդի երկրպագուներին ու քննադատներին, որ վերադարձել է հավատքի: Սակայն անուղղելի սյուրեալիստի համար դա այնքան էլ հեշտ բան չէր, ավելին՝ նկարից հետո քննադատները նկարչի նոր ոճն անվանեցին «միջուկային միստիցիզմ», այսինքն մի ուղղություն, որը չափազանց հեռու էր հավատքից ու քրիստոնեությունից:

Գեղանկարի առաջին տարբերակը. 1949 թվական

4b64375cba050a1e14e9576490da5fb4 1 - Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Դալին ու կաթոլիկները

Բայց արի ու տես 1919 թվականին Հռոմի Պապ Պի 12-րդն օրհնեց այս կտավը, Դալին իր հերթին ի նշան հարգանքի կտավը նվիրեց Պիյին: Ենթադրաբար այս քայլը կապված էր կաթոլիկ եկեղեցու ճգնաժամի հետ  և միտված էր ցույց տալու, որ կաթոլիկությունը բաց ու պրոգրեսիվ կրոն է: Կաթոլիկների առաջնորդին չէր հուզում անգամ այն փաստը, որ Աստվածածնի կերպարի նախատիպ էր հանդիսացել Դալիի սերը՝ Գալա Դալին, որն էլ հայտնի էր բազմաթիվ սկանդալային պատմություններով:

Ինչի՞ մասին էր հայտնի կտավը

Խոսելով նկարի նշանակության մասին՝ շատերը հղում են տալիս հոգեվերլուծության հիմնադիր Ֆրեյդին ու ներկայացնում նկարի ֆրեյդական վերլուծությունը.

Այսպիսով Աստվածամոր կերպարում Դալին միաձուլել է սիրելի կնոջ և մահացած մոր կերպարները: Այս կերպ Դալին կարծես կենդանություն է տալիս մորը, որը մահացել էր 47 տարեկանում քաղցկեղից: Կտավում նաև արտահայտվում է Դալիի նոր հոգեբանական մակարդակի հասնելու անավարտ պրոցեսը: Աստվածամոր ձեռքերը պաշտպանիչ նշաակություն ունեն:

05 1920 Freud Anna l - Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Քրիստոսի կերպարում Դալին՝ չզլանալով ևս մեկ անգամ ընդգծել իր «աստվածայինությունը», պատկերել է ինքն իրեն: Պատկերված պատուհանները խորհրդանշում են վերափոխումը դեպի այլ իրականություն, որտեղ մորն ու որդուն կապում են ուրիշ հարաբերություններ: Կտավի վերևում պատկերված ձուն բացահայտ ակնարկ է ավանդական քրիստոնեական սրբապատկերներում հանդիպող Հայր Աստծո ու Սուրբ Հոգու մասին: Ընդհանուր առմամբ Աստվածամայրը Դալիի վրձնով ներակայանում է, որպես մասնատված ու պղծված, նա թե՛ նմանվում է Վերածննդի ժամանակների իդեալներին, թե՛ 20-րդ դարի ազատ ու ճակատագրական կանանց:

Երկրորդ տարբերակը. 1950 թվական

5a54b536b8d9f14a91b899a13507801b - Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Այստեղ բարդ չէ նկատել այն լոկացիան, որտեղ Դալին և Գալան ձկնորսական խրճիթ էին վարձել 1929 թվականին, իսկ տարիների ընթացքում կարողացան գնել այն, լցնել «դալիական» բազմաթիվ ատրիբուտներով:

7d6569ba9e1092fe803e2fbbcc3e8ddb 3 - Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

Այսօր այստեղ է գտնվում Դալիի տուն-թանգարանը:

80d2d7afea94853800d9ea8812c66a1d 1 - Մի գլուխգործոցի պատմություն. The Madonna of Port Lligat

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա