Logo

Մի նկարի պատմություն

Հեղինակ
naira-art
00:00 / 25.08.2020Արվեստանոց
2222 16 - Մի նկարի պատմություն

 

Մ.թ. 79 թվականի օգոստոսի 24-ին Իտալիայի հարավում գործող Վեզուվի հրաբուխի ժայթքման հետևանքով ամբողջովին ոչնչացվեցին հին հռոմեական Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիա քաղաքները:

 

Brjullov - Մի նկարի պատմություն
Կառլ Բրյուլով

Այս դեպքից 18 դար անց, ռուս նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ Կառլ Բրյուլովը պատկերեց իր հայտնի «Պոմպեյի վերջին օրը» կտավը:  Նկարիչն իր այս մեծակտավ աշխատանքը ստեղծել է 1830-1833 թվականներն ընկած ժամանակահատվածում:  Այս ստեղծագործությունը մեծ հաջողություն ունեցավ Եվրոպայում, քանի որ նկարել էր Հռոմում: Մարդկանց ամբոխը խմբվել էր հյուրանոցի առջև, որպեսզի կարողանար հանդիպել ու ողջունել հանճարին: Վալտեր Սքոթը ազդված՝ այս նկարի առջև նստել էր մի քանի ժամ:

Նույն ոգևորությունն էր նաև Ռուսաստանում: Ռուսները ցնծում էին, քանի որ իրենց հայրենակիցը արտասահմանում բարձրացրել էր ռուսական արվեստի հեղինակությունը: Բրյուլովի հետ անձամբ հանդիպեց Նիկոլայ 1-ին ցարը, իսկ ժողովուրդը նրան կոչեց «Մեծն Կառլ»:

 

IMG 4541 960x674 - Մի նկարի պատմություն

 

Ինչու՞ Բրյուլովն ընտրեց այս թեման

1828-ին երիտասարդ Բրյուլովը ապրում և աշխատում էր Հռոմում: Դրանից որոշ ժամանակ առաջ, հնագետներն արդեն սկսել էին Պոմպեյի պեղումները: Բնականաբար, այս իրադարձությունը չէր կարող անտարբեր թողնել նկարչին: Նա մեկնեց պեղումների վայրը ու տեսածից զարմացած ու տպավորված սկսեց իր աշխատանքը: Բրյուլովն իր այս կտավի վրա աշխատեց ավելի քան 3 տարի, որից միայն 9 ամիսը նվիրեց ստեղծագործելուն, մնացած ժամանակը զբաղվեց նյութերի հավաքագրմամբ:

 

IMG 5508 - Մի նկարի պատմություն

 

Բրյուլովը գրեթե իրականցրեց վավերագրողի աշխատանք: Օրինակ, պատկերված վայրը հնարված չէր, Հերկուլանյան դարպասներ փողոց, իրոք կար Պոմպեյում: Իսկ տաճարի աստիճաններով ավերակները  մինչև այժմ գոյություն ունեն:

Բրյուլվն անձամբ ուսումնասիրել էր զոհվածների մնացորդները և դրանց հիման վրա  ստեղծել էր իր կերպարներին:

Փողոցներից մեկում հայտնաբերվել էր սայլի  անիվներ և  շուրջը ցրված զարդեր: Սրանից ազդված Բրյուլովը որոշել էր պատկերել նշանավոր պոմպեյուհու մահվան տեսարանը:  Կինը փորձում է կառքով փախչել, սակայն ստորգետնյա ցնցումից անիրվը պոկվում է ու նկարիչը ներկայացնում է դրա ողբերգական հետևանքը. կառքից դուրս թռած ու մեռնող կնոջը և ողջ մնացած ու մոր դիակի կողքին լաց լինող երեխան:

 

IMG 5499 - Մի նկարի պատմություն

 

Բրյուլովը նույնությամբ պատկերել էր նաև շինության փլուզումը: Հրաբուխագետները վստահեցնում են, որ Բրյուլովը պատկերել էր 8 բալլանոց երկրաշարժ: Ընդ որում, միանգամնայն  ճշգրիտ: Հենց այդպես են փլվում շինությունները ստորգետնյա ցնցումների ժամանակ:

 

imgonline com ua 2to1 AmB1mZFs41bF7Guv - Մի նկարի պատմություն

 

Արվեստաբանները շատ թատերային են համարել այս կտավը: Սակայն, հենց այդ թատերայնությունն է փրկում տեսարանը չափազանց սարսափելի երևեալուց: Սա իրապես աղետի պատկեր է, պարզապես ներկայացված մաքսիմալ գեղագիտորեն: Այն գեղեցիկ լեգենդի է նման, բայց միևնույն ժամանակ հագեցած է դաժան ռեալիզմով:

 

Անձնական թեման կտավում

Այս նկարում պարզ երևում է, որ հիմնական հերոսուհիները ունեն նույն դեմքը, պարզապես տարբեր տարիքում են ու դեմքի տարբեր արտահայտություններով, սակայն դա նույն կինն է՝ կոմսուհի Յուլյա Սամոյլևան՝ Բրյուլովի ողջ կյանքի մեծ սերը:

 

imgonline com ua 2to1 tM3Gb7LYifXdlTN - Մի նկարի պատմություն

 

Որպես ապացույց կարելի է համեմատել այս կերպարներին Սամոյլևայի դիմանկարի հետ:

 

IMG 5520 - Մի նկարի պատմություն

 

Բրյուլովը ծանոթացել էր Յուլյայի հետ Իտալիայում: Նրանք նույնիսկ  միասին էին Պոմպեյ գնացել: Նրանց սիրավեպը շարունակվել էր 16 տարի: Նրանց հարաբերությունները ազատ էին այնքան, որ Բրյուլովը հասցրել էր այդ ընթացքում ամուսնանալ այլ կնոջ հետ ու երկու ամիս անց բաժանվել, քանի որ պարզել էր, որ ինքը ամուսնացել է իր հոր սիրուհու հետ: Այս սարսափելի լուրն իմանալուց հետո Բրյուլովը կրկին սփոփանք էր գտել Սամոյլևայի գրկում: Սակայն, կարճ ժամանակ անց Յուլյան ամուսնացել էր օպերային երգչի հետ: Ամուսնությունը երջանիկներից չէր, Յուլյայի ամուսինը մահանում է թոքախտից: Սրան հաջորդում է  Յուլյայի երրորդ անհաջող ամուսնությունը: Երբեմնի գեղեցկուհին կյանքն ավարտում է թշվառության մեջ:

Կտավում Յուլյա Սամոյլևայից բացի ևս մի իրական կերպար կա: Դա ինքը Բրյուլովն է, որը հենց նկարչի դերում է ու ծածկում է գլուխը վրձիններով ու ներկերով լի արկղով:

 

IMG 5521 - Մի նկարի պատմություն

 

3 մետր բարձրությամբ և 6 մետր լայնությամբ այս մոնումենտալ կտավն ունի բազմաթիվ կերպարներ և դետալներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել հին հռոմեական մշակույթը:

Այսօր այս ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա