Logo

Մի օր դանիացի շրջանավարտի կյանքից. Թե ինչպես Դելանին վերադարձրեց շրջանավարտի գլխարկը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 03.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
ruee7244214cd - Մի օր դանիացի շրջանավարտի կյանքից. Թե ինչպես Դելանին վերադարձրեց շրջանավարտի գլխարկը

Դանիայի հավաքականն այս ԵՎՐՈ-ի ընթացքում շարունակում է զարմացնել։ Ճիշտ ինչպես 29 տարի առաջ, այս ընտրանին, առանց լուրջ ակնկալիքների, բայց հաստատուն քայլերով գնում է առաջ, չնայած խմբային փուլի վերջին տուրում ամեն ինչ մոտ էր վաղաժամ ավարտվելուն։ Վերջին տուրում պետք էր վստահ հաղթել Ռուսաստանի ընտրանուն և հուսալ, որ Բելգիան կպատժի ֆիններին։ Նորին մեծություն ճակատագիրն այդ օրը որոշեց բարեհաճ գտնվել Դանիայի նկատմամբ, ու ամեն ‍ինչ հենց այդպես էլ եղավ։

Այդ հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ ռուսների համար տխրության գագաթնակետն էր, իսկ դանիացիների համար՝ իսկական տոն։ Ամբողջ Դանիան հավերժ կհիշի 2021 թվականի հունիսի 21-ը, բայց հատկապես Մալթե Ռամի համար այդ օրը անջնջելի հետք է թողել։ Այդ օրն առավոտյան նա սովորական ուսանող էր, բայց երեկոյան նա աշխարհի ամենաերջանիկ մարդն էր:

Սպասվող պայքարից ընդամենը մի քանի ժամ առաջ Մալթեն մաթեմատիկայի քննությունը գերազանց հանձնեց, հագավ կարմիր-սպիտակ կիսատաբատն ու Յոհանս Վինդայի անունով մարզաշապիկը, որով և պատրաստվում էր նշել երեկոն։  Մալթեյի մեծ եղբայրը նրան նվիրել էր յուրահատուկ նշանակության գլխարկ, որը նախատեսված էր հատուկ շրջանավարտների համար։

ruee7244214cd - Մի օր դանիացի շրջանավարտի կյանքից. Թե ինչպես Դելանին վերադարձրեց շրջանավարտի գլխարկը

Երեկոն սկսվեց շամպայնով, որը «գմփաց» Մալթեի բնակարանում, որից հետո ուրախ տրամադրությունը, հոր և եղբոր և նրա ընկերուհու ուղեկցությամբ  տեղափոխվեց «Պարկեն» մարզադաշտ։ Այդ ամբողջ ընթացքում Մալթեն չէր բաժանվում գլխարկից, և «ռոլիգանները» (այդպես են անվանում Դանիայի ազգային հավաքականի երկրպագուներին) շնորհավորեցին նրան անվճար գարեջրով:

Խաղի եզրափակիչ սուլիչից հետո հարբած շրջանավարտը վազեց դեպի դարպասը ՝ դանիացի խաղացողներից ինքնագրեր ստանալու համար: «Ավագ եղբորս ընկերուհին ասաց ինձ.«Դու պետք է իջնես»: Բայց մինչ ես վազում էի, գրիչն ընկավ, – պատմում էր տղան: – Մի պահ ասացի. «Գրո՛ղը տանի, ու զայրույթից գլխարկս դեպի խաղադաշտ շպրտեցի»:

Մեր ընտրանին

Ինչպես հաճախ է լինում բոլորի հետ ու բոլոր ստադիոններում, հայտնվեց անվտանգության աշխատակիցներից մեկն ու բարձրաձայն հայտարարեց, դա շատ հիմար արարք էր, և որ երիտասարդն այլևս այդ գլխարկը հետ չի ստանա. Ով կարող էր իմանալ, որ անվտանգության աշխատակիցը չարաչար սխալվում էր։

Մի քանի վայրկյան անց այդ կողմով անցնող Միկել Դամսգորը նկատեց գլխարկը, դրեց գլխին ու սկսեց պտտվել, ուրախանալ ու նշել իր հաղթանակը. Այդ խաղի առաջին գոլի հեղինակը հենց Միկել Դամսգորն էր։

rue226c7cc9e2 - Մի օր դանիացի շրջանավարտի կյանքից. Թե ինչպես Դելանին վերադարձրեց շրջանավարտի գլխարկը

Դրանից հետո մոտ եկավ Թոմաս Դելանին։ Նա վազեց դեպի տրիբունա, որտեղ կանգնած էր Մալթեն և վերադարձրեց  գլխարկը, սակայն միայն դրանով Դելանին չսահմանափակվեց։ Կիսապաշտպանը գլխարկի հետ նվիրեց իր մարզաշապիկը, որով խաղում էր վայրկյաններ առաջ։

rue85ec891447 - Մի օր դանիացի շրջանավարտի կյանքից. Թե ինչպես Դելանին վերադարձրեց շրջանավարտի գլխարկը

«Ես երեկոյի մնացած մեծ մասը կանգնած էի շապիկը գլխիս հագցրած, դա խելահեղ էր, ես պարզապես կանգնած էի, բղավում էի ուրախությունից աջ ու ձախ, գրկում բոլորին ու չգիտեի ինչ անել», – պատմել է Մալթեն:

ruede9cad29c0 - Մի օր դանիացի շրջանավարտի կյանքից. Թե ինչպես Դելանին վերադարձրեց շրջանավարտի գլխարկը

Երբ այս պատմությունը դարձավ հանրային, սկզբում լրագրողները կարծում էին, որ Մալթեն ֆուտբոլիստին ծանոթ է: Բայց ավելի ուշ Մալթեն կատակով բացատրեց. «Ըստ ամենայնի, Դելանին կարծում էր, որ մարզադաշտում մի ուսանող կա, որը պատահաբար կորցրել է իր գլխարկը ու խիստ մտահոգված է այդ առիթով։ Ու երբ մենք հայացքներով հանդիպեցինք՝ հասկացավ, որ այդ ուսանողը ես եմ։ Դա չափազանց գեղեցիկ քայլ էր: Ես նրան մեծագույն ֆուտբոլիստ եմ համարում», – ասել է Մալթեն։

Երջանիկ ուսանողը նաև հայտարարել է, որ չի լվանալու Դելանիի մարզաշապիկը։ Ավելին. այն կրելու է մինչև ԵՎՐՈ-ի ավարտը՝ հուսալով, որ դա հաջողություն կբերի իր հավաքականին չեմպիոնական տիտողը նվաճելու հարցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա