Logo

Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 01.12.2020ՄՇԱԿՈՒՅԹ
բաաան min - Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

Մեզանից յուրաքանչյուրի կյանքը լի է իրադարձություններով ու անելիքներով, իսկ այ ժամանակի պակաս ունենում ենք յուրաքանչյուրս: Որքա՞ն հաճախ եք մտածել ինչ-որ նոր բան անելու մասին, բայց արդյունքում, հետ եք կանգնել այդ մտքից՝ վստահ պատճառաբանելով, որ ժամանակ չկա: Ինձնից չպահանջվեց դառնալ անգլիացի գիտնական, որպեսզի մի փոքրիկ հայտնագործություն անեմ՝ ինքս ինձ համար. լավագույն ժամանակն ինչ-որ նոր բան անելու համար վաղ առավոտն է:

Ստորև կներկայացնեմ մի քանի բան, որ պետք է անել վաղ առավոտյան, որպեսզի այն, իսկապես, բարի լինի…

Փոքրիկ նախաբան՝

«Ճիշտ ոտքից» արթնանալու առաջին նախապայմանն այն է, որ մահճակալը լքելը հաճելի լինի: Ինքներդ ձեզ ինչ-որ «երես տվող» բան խոստացեք, այն նախապայմանով, որ վաղ եք արթնանալու: Իմ պարագայում, այդ «հաճելի բանը» լավ նախաճաշն է. ճիշտ մոտիվացիան ոչ ոք չի չեղարկել: Ծրագիր ունեցեք. դա հաջողության առաջին քայլն է՝ բոլոր նախաձեռնությունների համար: Կազմեք այն անելիքների ցուցակը, որոնք ամենից շատ եք սիրում, որոնք կարող են ձեզ ստիպել սովորականից մեկ ժամ շուտ արթնանալ:

Իսկ հիմա՝ ավելի մանրամասն…

Ճիշտ արթնացեք.

  • Զարթուցիչը տեղադրեք սենյակի ամենահեռու անկյունում. այս պարագայում, այն անջատելու համար, ձեզնից կպահանջվի ամենքիչը վեր կենալ մահճակալից ու 10-15 քայլ անել. սա արդեն գործի կեսն է:
  • Արթնանալուն պես մի բաժակ ջուր խմեք, իսկ ավելի լավ է՝ երկու: Ջուրն օգնում է նոսրացնել արյունը, և, համապատասխանաբար, այն ավելի արագ է տարածվում ողջ մարմնով, ինչը նշանակում է, որ դուք ավելի արագ եք արթնանում:

Բոնուս. այն նաև արագացնում է նյութափոխանակությունը, ինչը նշանակում է, որ դուք կարող եք ազատվել մի քանի անցանկալի կիլոգրամներից:

Բոնուս 2. ջրի մեջ ավելացրեք մեկական գդալ կիտրոնի և կոճապղպեղի հյութ. այդպիսով, ձեր գերարագ նյութափոխանակությանը հասնել չի լինի…

2b208089b767ad1ed50c4e30291cd91d 960x884 - Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

Շաչժվե՛ք

  • Շարժումը կյանք է… եթե արդեն իսկ ստացվել է սովորականից շուտ արթնանալ, օգտագործեք այդ ժամանակը՝ ի նպաստ ձեր առողջության: Ֆիզիկական ակտիվությունը ցանկալի է ցուցաբերել դրսում. լավագույն տարբերակը 20 րոպե դանդաղ վազելն է, կամ, սկզբի համար՝ արագ քայլելը:

Մեծ բոնուս. արևի լույսը նպաստում է վիտամին D-ի արտադրությանը, որն էլ իր հերթին օգնում է մեր օրգանիզմին ընդունել այնպիսի արժեքավոր վիտամիններ, ինչպիսին են կալցիումը և երկաթը։ Արևի տակ զբոսանքը կարող է պաշտպանել ավելորդ կիլոգրամներ հավաքելուց ՝ պնդում են գիտնականները: Հետազոտողների խոսքերով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը կարող է օգնել սպիտակուցի արտազատմանը, որը դանդաղեցնում է ճարպակալման և 2-րդ տիպի շաքարախտի զարգացումը:

  • Դե իսկ եթե, այնուամենայնիվ, որոշեցիք նախապատվությունը տալ տնային մարզանքներին, ապա, անպայման, բացեք վարագույրները. թույլ տվեք, որ արևի լույսը թափանցի ձեր սենյակ ու ձեր կյանք:

Փոքրիկ նկատառում. ձեր առավոտյան մարզանքների նպատակը նիհարելը կամ մեծ մկանային զանգված զարգացնելը չէ. դուք մարզվում եք, որպեսզի ինքներդ ձեզ էներգիա հաղորդեք՝ ողջ օրվա համար:

Խորհուրդներ…

Նախապատրաստեք մարզահագուստը քնելուց առաջ. մարզահագուստը, անհրաժեշտ պարագաները նախօրոք դասավորելը կխնայի ձեր ժամանակը և կմոտիվացնի ձեզ:

Գտեք առավոտյան մարզանքի ընկեր. դժվար է մնալ տաք անկողնում և բաց թողնել պարապմունքը, երբ գիտես որ քեզ դրսում սպասող կա. այնպես չէ՞:

Համեղ սնվեք…

Այս օրենքն իմ ամենասիրելին էր. եթե նախկինում, երբ դուք ուշ էիք արթնանում ու հազիվ հասցնում էիք մի կտոր հաց ու պանիր գցել բերանը՝ տնից դուրս գալու ընթացքում, ապա այժմ դուք ժամանակ ունեք իսկական նախաճաշ պատրաստելու: 

  • Նախաճաշը պետք է լինի ամբողջական, վիտամիններով, ածխաջրերով ու սպիտակուցներով հագեցած, որպեսզի կարողանանք դիմակայել քաղցին մինչ ճաշը: Հատկապես, որ առավոտյան մարզումների ժամանակ էներգիայի զգալի պաշար ենք կորցնում: Դիետոլոգների մեծ մասը կարծում է, որ նախաճաշին անհրաժեշտ է օգտագործել շիլաներ, որոնք մեզ երկար ժամանակ էնեգիայով են ապահովում, կաթնամթերք՝ հարուստ սպիտակուցներով, մրգեր, որոնք պարունակում են շատ վիտամիններ:

Բոնուս. առավոտյան նախաճաշին խորհուրդ է տրվում ուտել մեղր, որը  նույնպես էներգիայի աղբյուր է և ամբողջ օրը ապահովում է լավ տրամադրությւոն և ուժ՝ աշխատելու համար:

Ինչ վերաբերվում է ինձ. ես նախընտրում եմ առավոտյան ուտել տարբեր ձվածեղներ՝ բանջարեղեններով, մսամթերքով կամ ծովամթերքով: 

108568310 1306060916397479 5168424040975013674 o 960x671 - Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա