Logo

NBA. «Մայամին» դուրս է եկել կոնֆերենցիայի եզրափակիչ, «Դալասը» կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:22 / 13.05.2022Բասկետբոլ
Մայամի-Դալաս

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ սերիայի 6-րդ խաղում «Մայամի Հիթը» հաղթել է «Ֆիլադելֆիա Սիքսերսին»։ Հանդիպումն անցկացվել է Ֆիլադելֆիայում և ավարտվել 99:90 հաշվով՝ հօգուտ հյուրերի։

Հյուրերի կազմում 32 միավոր է վաստակել Ջիմի Բաթլերը: «Ֆիլադելֆիայի» կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել Ջոել Էմբիդը՝ 20 միավոր և 12 անդրադարձ:

Այսպիսով՝ «Մայամի Հիթը» կիսաեզրափակիչ սերիայում հաղթել է 4:2 հաշվով՝ դուրս գալով Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Բոստոն Սելտիքս» - «Միլուոկի Բաքս» դիմակայության հաղթողին (սերիայում այս պահին 3:2 հաշվով առջևում է «Միլուոկին»):


NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ դիմակայության 6-րդ խաղում «Դալաս Մավերիքսը» հաղթել է «Ֆինիքս Սանզին»: Հանդիպումն անցկացվել է Դալասում և ավարտվել 113:86 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

Լուկա Դոնչիչը 33 միավորով, 11 անդրադարձով և 8 արդյունավետ փոխանցումով լավագույնն է եղել խաղում: 23-ամյա սլովենացին ռեկորդ է սահմանել «Դալասի» կազմում մրցաշարի փլեյ-օֆֆում: Լուկայի համար սա կարիերայում 5-րդ խաղն էր փլեյ-օֆֆի շրջանակում, որում նա վաստակել է նվազագույնը 30 միավոր, տիրել 10 անդրադարձի և 5 արդյունավետ փոխանցում կատարել։ 

«Ֆինիքսի» կազմում դաբլ-դաբլ է գրանցել ԴեԱնդրե Այտոնը՝ 21 միավորով և 11 անդրադարձով, 18 միավոր էլ իր ակտիվում գրանցել է Դևին Բուքերը:

Այսպիսով՝ «Դալասը» կրկին հավասարեցրել է սերիայի հաշիվը՝ 3:3: Դիմակայության 7-րդ և վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 15-ին Ֆինիքսում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա