Logo

«Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 02.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
383A1625 scaled - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Ժամանակակից արվեստի թանգարանը՝ ներսից ու դրսից:  

Թանգարանն արդեն 49 տարի է, ինչ ներկայացնում է հայ ժամանակակից արտիստների գործերը, ընդ որոում հիմնական ցուցադրությունում ներկայացված է ունեցած հավաքածուի ընդամենը 10-12%-ը:

Թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի հետ զրուցել ենք թանգարանի ցուցադրությունների, սպասվող  փոփոխությունների, շենքի տեսքի և առաջնային խնդիրների մասին: 

Թանգարանը ստեղծվել է 1972 թվականին: Ստեղծման օրվանից մինչև հիմա ի՞նչ փոփոխություններ են եղել:

Նախ ասեմ, որ ստեղծումն արդեն իսկ հեղափոխություն էր Սովետական միությունում: Թանգարանն ստեղծել է Հենրիկ Իգիթյանը՝ արվեստին նվիրյալ մարդ, և սա այն դեպքն է, որ պետք է ասել՝ անփոխարինելի անձնավորություն:

2022 թվականին նշելու ենք թանգարանի 50-ամյակը: Փոփոխությունն այն է, որ տարեցտարի  թարմանում է թանգարանի հավաքածուն: Ավելանում են նկարիչների նվիրատվությունները: Բավականին շատ ցուցահանդեսներ ենք ունենում: Թանգարանի վաղեմի աշխատակիցներն ասում են, որ վերջին 10 տարիների նման ակտիվություն եղել է միայն սկզբում՝ խորհրդային ժամանականաշրջանում:

Վերհիշենք… 

Խորհրդային միությունում Հայաստանը առաջին ու միակ երկիրն էր, որտեղ բացվեց Ժամանակակից արվեստի թանգարան: 

Խորհրդային շրջանում արգելվում էր մոդեռն արվեստի ցանկացած դրսևորում, ինչն արդեն ենթադրում էր, որ կառավարության ֆինանսական աջակցություն չի կարող լինել: Թանգարանը միևնույնն է բացվեց՝ շնորհիվ հայ նկարիչների նվիրատվությունների: Եվ հետագա 20 տարիների ընթացքում շարունակեց մնալ ժամանակակից արվեստի միակ կենտրոնը Խորհրդային Միության տարածքում:

383A1632 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Ում ստեղծագործություններն են ներառված հիմնական հավաքածուում:

– Շատ են, 80-ից ավել: Այն ժամանակ շատերը թանգարանի ստեղծման գաղափարը աբսուրդ էին համարում, բայց քանի որ Իգիթյանը կար, գաղափարը կյանքի կոչվեց: Եվ արդեն սկսեցին ստեղծագործություններ նվիրել. Մինաս Ավետիսյանն էր, Հակոբ Հակոբյանը, Էլիբեկյան եղբայրները, իրենց հայրն էլ կա այստեղ ներկայացված, Գառզու, Ժանսեմ և այսպես շարունակ: Թանգարան բերվեցին ոչ միայն երևանցի ստեղծագործողների գործերը, այլ նաև մարզերից, փնտրեցին ամբողջ աշխարհում հայ ստեղծագործողների և հավաքեցին այստեղ:

Թանգարանում միայն հայկակա՞ն նմուշներ են:

 – Ունենք նաև արտասահմանյան նկարիչների գործեր: Առհասարակ թանգարանը հիմնադրվել է հայ արտիստների համար, բայց հիմա ունենք նաև ճապոնացի, ամերիկացի, իտալացի, նորվեգացի և այլ այլազգի արտիստների ստեղծագործություններ: Նրանց գործերը ոչ միայն ցուցադրվում են, այլ նաև ընդգրկվում են թանգարանի հիմնական հավաքածուներում: Եվ հաջորդ տարի պատրաստվում ենք մեծ նախագծով ներկայացնել իտալացի մեկ այլ արվեստագետի աշխատանքներ. այս համագործակցության առաջարկը, ի դեպ, հենց նա է արել:

Ինչ պարբերականությամբ են թարմացվում թանգարանի հավաքածուներն ու ցուցանմուշները:

Տասը տարվա ընթացքում արդեն 3-4 անգամ էքսպոզիցիան փոխել ենք:

Մեր հիմնական ցուցադրությունում ընդամենը 10-12%-ն է ընդգրկված այն հավաքածուից, ինչ մենք ունենք: Դա մեզ հնարավորություն է տալիս թարմացնելու և փոփոխություններ կատարելու:

383A1642 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Ավելացնենք նաև

Թանգարանը բաց է նոր համագործակցությունների համար: Անհրաժեշտության դեպքում պատրաստ է նաև տարածք տրամադրել՝ ժամանակակից արվեստի ցուցադրությունների ու նախագծերի իրականացման համար: Դիմելու համար պարզապես պետք է կապ հաստատել թանգարանի հետ և ներկայացնել նախագիծը: «Թանգարանն այդ հարցում պատրաստակամ է և ինտերակտիվ». – նշեց թանգարանի ղեկավարը:

Իսկ հիմա ի՞նչ սկզբունքով են ընտրվում ցուցանմուշները:

– Մենք փորձում ենք պահել նշաձողը, որը սահմանվել է Իգիթյանի ժամանակ: Ունենք գիտխորհուրդ, որը կազմված է տեղի և արտասահմանյան արվեստագետներից, և բոլորով փորձում ենք պահել այն որակը, որը  եղել է ի սկզբանե: Որևէ նոր գործ ընտրելիս՝ փորձում ենք այնպես անել, որ այն համահունչ լինի հավաքածուին, որն այս պահին ցուցադրված է:

Մի դեպք պատմեմ. Նկարիչներից մեկը մեծ ցակություն ուներ, որ իր գործը մեր թանգարանում ցուցադրվի: Իգիթյանը նրան տարել է ցուցասրահ և հարցրել. «Դու որտե՞ղ ես տեսնում քո գործն այս թանգարանի սրահում»: Նկարիչը համոզվել է, որ իր ստեղծագործությունն այստեղ աննկատ կմնա: Եվ այդպես պատմությունը փակվել է: Որակը գնահատելու համար սա շատ կարևոր է:

Կա՞ ցուցադրված շարք, որի մասին կարող ենք ասել՝ մարդիկ հենց դա տեսնելու համար են այստեղ գալիս:

– Կան տարբեր ճաշակների մարդիկ: Հիմնականում այցելուները ցուցադրությունը նայում են ամբողջությամբ, բայց, իհարկե, ունենք ներկայացված նկարիչներ, որոնց հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է: Յուրաքանչյուր արտիստ ունի իր արվեստը գնահատողների խումբ:

Գիտե՞ք, թե ինչն է շատ կարևոր. Իգիթյանը ընտրում էր նկարչի լավագույն գործը: Նկարիչը կարող է ունենալ հարյուրից ավել ստեղծագործություն, բայց նա այնքան սուր աչք ուներ, որ գտնում էր լավագույնը. բարձր էր գնահատում արվեստը: Շատ նկարիչների 90-ականների մութ տարիներին  նա հատուկ է փնտրել ու գտել: Վերնիսաժից և այլ տեղերից նա կարողացավ նկարիչներ ընտրել և ներգրավվել, աշխատել իրենց հետ և նրանց ստեղծագործությունները դարձնել թանգարանի հիմնական հավաքածուի մի մաս:

Ի՞նչ է նշանակում ժամանակակից արվեստ:

– Մեզ համար դա արվեստն է՝ առանց շրջանակների:

Որպես ժամանակակից արվեստի թանգարանի ղեկավար՝ ինչպե՞ս կգնահատեք ժամանակակից արվեստի վիճակը մեր երկրում:

– Հայաստանը, կարող եմ ասել, որ լավ վիճակում է (ժպտում է, խմբ․): Բայց, իհարկե, կարող ենք ավելի ուժեղացնել, ավելի շատ հնարավորություններ ստեղծել:

Ես, օրինակ, շատ կցանկանայի ժամանակակից արվեստի թանգարանի դերը մեծացնել նաև Երևանից դուրս, որի ուղղությամբ, ի դեպ, աշխատանքներ տարվում են:

Հնարավո՞ր է՝ մի օր Հայաստանի այլ քաղաքում ունենանք ժամանակակից արվեստի թանգարան:

– Այս հարցը շատ է քննարկվել: Օրինակ՝ հիմա մեր 400-ից ավել աշխատանքներ ժամանակավոր ցուցադրված են Կապանում, քանի որ նախորդ տարի այդտեղ թանգարան բացվեց, և դեռ չունեին հավաքածու, որը կարող էին ցուցադրել:

Թանգարանը բնակելի շենքի կիսանկուղային հարկում է, և բացի այդ, կարելի է ասել՝ շատ գողտրիկ անկյունում: Ինչքանո՞վ է դա խանգարում:

– Շատ-շատ է խանգարում, և միայն զբոսաշրջիկների դեպքում չէ, նույնիսկ Երևանի բնակիչներից զանգահարում ու հարցնում են, թե ինչպես գտնեն թանգարանի տեղը:

Մյուս ծանր խնդիրը բնակելի շենքի տակ գտնվելն է, որն անընդհատ մեզ խնդիրների մեջ է գցում՝ խողովակների հետ կապված, կոյուղաջրերի հետ կապված և այլն, և այլն: Դա անվերջ է, ու լուծումը փորձում ենք ինչ-որ տարբերակով գտնել: Նաև տարածքի փոքրության խնդիր կա, թանգարանը գոնե 2-3 առանձին ցուցասրահ պետք է ունենա:

383A1643 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

Այս դեպքում հարց է առաջանում՝ թանգարանում ներկայացված նմուշները որքանո՞վ են ապահով: 

Հիմա փորձում ենք, ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս լավ պահպանենք այն, ինչ ունենք: Այժմ նույնիսկ ցուցասրահի առաջին հարկը դարձրել ենք ամբողջությամբ պահոց, որտեղ կան օդափոխիչներ, և հնարավոր ամեն ինչ արվում է անվնաս պահելու համար: Բայց, իհարկե, չեմ կարող ասել, որ 100%-ով պահվում են անհրաժեշտ նորմերը, քանի որ համապատասխան հնարավորություններ դեռ չունենք:

Եվ, այնուամենայնիվ, կա՞ն պլաններ տարածքի, արտաքին և ներքին դիզայնի հետ կապված փոփոխություններ իրականացնելու: 

– Հաջորդ տարի, ինչպես արդեն ասացի, նշելու ենք թանգարանի 50-ամյակը, և հույս ունեմ, որ կլինեն ինչ-որ նորություններ: Չեմ կարող ասել նոր շենք, բայց գոնե որոշ փոփոխություններ:

Նույնիսկ այն նկարիչները, որոնց գործերը ցուցադրված են, ասում են՝ հենց նոր շենք ունենաք, մի հատ էլ մեծ գործ նվիրելու եմ:

Ինչ աջակցություն եք ստանում Մշակույթի նախարարությունից:

– Դրամաշնորհ ենք շահել, որը Մշակույթի նախարարության կողմից է: Երկու մարսելցի նկարիչների գործերը տանելու ենք մարզեր՝ ցուցադրությունների:

Եղել են հարցեր, երբ նախարարությունը օգնել է: Բայց, իհարկե, կուզենայինք ստանալ ավելի շատ պետական աջակցություն:

Կարևոր է նշել, որ թանգարանն իրականացնում է նաև տպագրական գործունեություն: Հրատարակվել են մի շարք ալբոմներ՝ «Քոչար», «Ա․ Բաժբեուկ–Մելիքյան», «Հովնաթանյանից Մինաս», «Թանգարան», «Հայկական գունապնակ I», «Հայկական գունապնակ II», «Մինաս Ավետիսյան», «Վրույր Գալստյան», «Աշոտ Հովհաննիսյան», 1980-ականների նկարիչների անհատական կատալոգները, ինչպես նաև երկու առանձին կատալոգ, որոնցում ներկայացվել է թանգարանի հավաքածուները՝ ըստ ժամանակագրության։

«Թանգարանի 50 ամյակին ընդառաջ նախատեսվում է տպագրել նաև 3-րդ կատալոգը, որում կներկայացվեն վերջին 10 տարիների ընթացքում թանգարանի հավաքածուն համալրած ստեղծագործությունները», – հավելեց թանգարանի փոխտնօրեն Զառա Արյումյանը:

 

383A1645 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից383A1647 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

383A1568 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից383A1578 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից383A1581 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից383A1599 960x1440 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից383A1604 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից383A1608 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից383A1610 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից383A1613 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից383A1633 960x640 - «Միակ» Ժամանակակից արվեստի թանգարանը. 50-ամյա պատմությունը ներսից ու դրսից

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա