Logo

«Միանգամից հարց ուղղեցի նրան»․ Կիմիխը՝ Գվարդիոլայի հետ առաջին զրույցի մասին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.03.2021ՍՊՈՐՏ
guardiola cropped 1s0zm6l6m3xus1iktngi5g49ym - «Միանգամից հարց ուղղեցի նրան»․ Կիմիխը՝ Գվարդիոլայի հետ առաջին զրույցի մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:18

-

-

«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը պատմել է 2015 թվականին «Լայպցիգից» մյունխենյան ակումբ տեղափոխությունից իր հիշողությունների մասին: Թիմն այդ ժամանակ մարզում էր Պեպ Գվարդիոլան:

«Ես մտածեցի․ այդ ակումբը կարող է պայմանագիր կնքել աշխարհի ցանկացած կիսապաշտպանի, ցանկացած ֆուտբոլիստի հետ: Նրանք ինչո՞ւ են հետաքրքրված ինձնով:

Գվարդիոլայի հետ առաջին զրույցն այսպիսին էր: Միանգամից հարցրի նրան՝ ինչու են որոշել հրավիրել ինձ, ինչ են տեսել ինձանում: Գվարդիոլան ամեն ինչ ցույց տվեց տակտիկական գրատախտակի վրա: Դա տպավորիչ էր: Նա ինձ ցուցադրեց՝ որ դիրքերում կարող եմ խաղալ, որտեղ է ինձ տեսնում, իսկ ես նույնիսկ չգիտեի, որ ունակ եմ այդպիսի գործառույթներ կատարել: Իմ արձագանքն այսպիսին էր․ «Օհո՜, դե՛, լա՛վ․․․»:

Իրար հետ աշխատեցինք մի ժամից մի փոքր ավելի, իսկ նա արդեն այնքա՜ն բան էր ցույց տվել ինձ: Դա հրաշալի մեկնարկ էր»,- Կիմիխի խոսքերը մեջբերում է ESPN-ը:

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 10 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Կիմիխ. «Շատ կցանկանայի, որ Գվարդիոլան վերադառնար «Բավարիա»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա