Logo

Միհրան Հարությունյան. «Այնպիսի բան կանեմ, որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել ու պատմություն կկերտեմ»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 23.05.2019Ըմբշամարտ
3628 - Միհրան Հարությունյան. «Այնպիսի բան կանեմ, որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել ու պատմություն կկերտեմ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:25

-

-

Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հարցազրույց է տվել Armenia MMA խմբին, խոսել ըմբշամարտ վերադարձի մասին, առաջիկա ծրագրերի ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հրավիրած ասուլիսի մասին:

Ներկայացնում ենք հարցազրույցը թարգմանված.

«Միհրան, ինչպե՞ս ես քեզ զգոււմ գորգ վերադառնալուց հետո:

Անկեղծ ասած՝ մի փոքր բարդ է, 3 տարի դադար ու ոչ այդքան երկար ժամանակ նախապատրաստվելու համար, բայց ուրախ եմ, որ ստացվեց: Ես, իհարկե, լավ մարզավիճակում չէի, բայց 2 ամիս կենտրոնացում ըմբշամարտի վրա ու ես ավելի լավը կդառնամ, քան Ռիոյի խաղերին:

Շատերն ասում են, որ դա արել ես շոուի համար, այլ ոչ թե սպորտային արդյունքների, ի՞նչ կասես:

Մենք՝ մարզիկներս, ստեղծում ենք ժամանցային արտադրանք, որը երկրպագուն պետք է գնի: Պետք է հեռանալ ինֆորմացիայի մատուցման հնացած ձևաչափերից, պետք է մարդկանց մոտ էմոցիաներ առաջացնել ու այդ ժամանակ նրանք կսկսեն գալ մրցաշարերի, դիտել հեռարձակումները, հետաքրքիր պահերը ու հետևել ըմբիշներին: Պետք չէ փախչել դրանից, պետք է սովորել դրան, այդ պատճառով MMA-ը ու բռնցքամարտը ավելի շատ գումար են վաստակում, իսկ ըմբշամարտը՝ ոչ: Կարծում եմ, որ Չեմպիոնների գավաթին ներկա էր ոչ ավելի քիչ հանդիսական, քան Ռուսաստանի առաջնությանը, որը իհարկե, հիանալի է: Դա ինձ համար հարթակ էր, որտեղ ես ցուցադրեցի այն, ինչ ունեմ, «տունը չեմ նստում», այսպես ասած: Իհարկե, ընտրական մրցաշարերի հետ դա որևէ կապ չունի, դա ուրիշ պատմություն է, ու ես կլինեմ այնտեղ:

Ինչպե՞ս ես արձագանքել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ասուլիսին այդ հարցով:

Ռիոյից հետո իմ մասին այդքան չխոսացին, որքան մամուլի ասուլիսի ժամանակ: 50 րոպե, 5 հասուն տղամարդ նստած ինձ էին քննարկում, առանց իմ ներկայության: Նրանք փորփրում էին իմ պատմությունը, հեքիաթներ էին հորինում ու ստում: Թող յուրաքանչյուրը ինքը որոշի: Ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ, բոլոր ներկաները պատռեցին իրենց դեմքը: Հիմա խոսքն իմն է: Խոսակցությունների փոխարեն անցնենք որոշակիության, որը ես խնդրում էի նրանցից, իսկ նրանք հորիեցին, որ ես ուղիղ ուզում եմ գնամ Նուրսուլթան հետո Տոկիոյի խաղերին: Մենք այլ կերպ կվարվենք, սկզբից ես բոլորին ցույց կտամ գորգի վրա, թե ով՝ ով է, ու մենք կետ առ կետ կանցնենք իրենց խոսքերի վրայով: Կարծում եմ, որ այդ խոսակցությունը իրականությանը ավելի նման կլինի:

Դու համաձայնություն ունե՞ս ՀԱՕԿ-ի հետ:

Ես ունեմ Գագիկ Ծառուկյանի խոսքը, որ ինձ հնարավորություն կտան ցուցադրել իմ մարզավիճակը, կարծում եմ, որ դա կլինի աշխարհի առաջնությունից առաջ կամ հետո: Միայն Գագիկ Ծառուկյանի խոսքերը ունեն ինձ համար նշանակություն տեղի ունեցածից հետո: Վստահ եմ իմ պարկեշտության վրա այդ հարցով:

Եվս մի բան. ֆեդերացիան ու գլխավոր մարզիչը ցանկանում են, որ ես հանդես գամ Հայաստանի առաջնությունում, խնդիր չեմ տեսնում: Եթե այն նշանակեն աշխարհի առաջնությունից հետո, կնշանակի, որ հաղթողը, վարկանիշի դեպքում, պետք է Հայաստանը ներկայացնի Տոկիոյի խաղերին: Հակառակ դեպքում, ի՞նչ իմաստ ունի անցկացնել ներքին առաջնություն: Սպորտային սկզբունքը առաջնային է: Կհետևեն նրանք այդ սկզբունքին, թե ոչ, մնում է հուսալ:

Արսեն Ջուլֆալակյանը բազմիցս ասել է, որ այս ամենը անում ես լայքերի ու շոուի համար և ըմբիշները հարցերը լուծում են դեմ առ դեմ, ոչ թե ԶԼՄ-ների միջոցով:

Այդ պատճառո՞վ են նրանք մամուլի ասուլիս հրավիրել: Ես հեռախոս ունեմ ու միշտ պատրաստ եմ հեռախոսային խոսակցություններին ու անձնական հանդիպումներին: Ես չեմ սկսել այս խառնաշփոթը, բայց եթե պետք է, կարող եմ այն ավարտել: Կարող եմ նրան հրավիրել վանդակ, բայց նա չի գա: Ինչպես էլ չլինի, պատգամավորական աթոռը ավելի հարմար է: Գորգ, խնդրեմ, իմ 3-րդ մենամարտից հետո (MMA-ում 3-րդ մենամարտ-խմբ), պատրաստ կլինեմ նրան ուշադրության արժանացնել: Ֆեդերացիան ըմբշամարտի մասսայականությամբ չի զբաղվում, մենք կզբաղվենք:

Ինչպե՞ս ես դու պատրաստվում համատեղել MMA-ը ու ըմբշամարտը:

Նախապատրաստական փուլերը ճիշտ բաշխել: Գիտեմ, որ դժվար կլինի: Բայց ես ուզում եմ ինչ-որ եզակի բան անել, այնպիսի, որ նախկինում ոչ ոքի չի հաջողվել, ուզում եմ պատմություն կերտել: Հասկանալի է, որ դա մեծ ռիսկ է, բայց հաջողությունը, առանց ռիսկի գոյություն չունի: Դրան գումարած, ուզում եմ ցույց տամ բոլորին, որ ոչինչ անհնար չէ: Յուրաքանչյուրը իր աշխատանքում, իր մասնագիտության շրջանակում կարող է հասնել ցանկացած բարձրունքի: Կարևորը այն է, որ հոգեբանորեն պատրաստ լինես ու ջանաս: Երիտասարդ սերունդի համար դա լավ օրինակ կլինի, որ չկա մի բան, որին հնարավոր չէ հասնել:

Ես կարդում եմ մեկնաբանությունները Instagram-ում, Youtube-ում, VK-ում, Facebook-ում ըմբշամարտի հետ կապված տեսանյութերի տակ, մամուլի ասուլիսների և այլն: Բոլորին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար, դա իսկապես ինձ մոտիվացնում է ու ստիպում առաջ շարժվել, չնայած խոչընդոտներին: Նրանք, ովքեր կասկածի տակ են դնում ինձ, միայն կարող եմ ասել, երբ փոխեք ձեր կոշիկները, լավ արդարացում մտածեք: Շնորհակալություն ու կհանդիպենք Երևանում հունիսի 6-ին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա