Logo

«Միլանը» չհաղթեց տնային խաղում

00:55 / 08.04.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» սեփական խաղադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Էմպոլիի» հետ:

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը չկարողացավ խաղային ու տարածքային առավելությունը վերածել գոլի։

Նախորդ անգամ «Էմպոլին» «Միլանի» դեմ խաղում դարպասն անառիկ պահել էր 16 տարի առաջ։

«Միլանը» 52 միավորով երրորդ տեղում է, սակայն այս տուրում կարող է իրենից առաջ թողնել «Ռոմային», որն ապրիլի 8-ին կհյուրընկալվի «Տորինոյին»: «Էմպոլին» 32 միավորով 14-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Միլան» - «Էմպոլի»՝ 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա