Logo

Իտալական մեկ այլ գրանդ ակումբ պատրաստ է բանակցել Դիբալայի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:10 / 30.06.2022ՍՊՈՐՏ
Պաուլո Դիբալա-Միլան

Իտալիայի չեմպիոն «Միլանը» մտադիր է բանակցություններ սկսել «Յուվենտուսից» հեռացած արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի հետ՝ հայտնում է Calciomercato-ն:

«Ռոսոներիները» շաբաթներ առաջ կապ են հաստատել հարձակողական ոճի կիսապաշտպանի հետ: Միլանյան մյուս գրանդը՝ «Ինտերը», դեռևս բանակցում է Դիբալայի հետ, սակայն չի կարողանում համաձայնության գալ:

28-ամյա ֆուտբոլիստը 2015 թվականի հուլիսից պաշտպանում էր Թուրինի «Յուվենտուսի» գույները: Դիբալան հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակաալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա