Logo

«Միլան» - «Սպեցիա» խաղում կոպտագույն սխալ թույլ տված մրցավարը որակազրկվել է

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:59 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Marco Sera

Իտալիայի առաջնության 22-րդ տուրի՝ սկանդալային հնչեղություն ստացած «Միլան» - «Սպեցիա» խաղի գլխավոր մրցավար Մարկո Սերան որակազրկվել է 2 խաղով՝ հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Նա արդյունավետ սխալ էր թույլ տվել հանդիպման վերջում, երբ անպատեհ սուլիչով չեղարկել էր դարպասի գրավմանը հանգեցրած միլանցիների գրոհը։ Դրանից հետո Ա Սերիայի փոխառաջատարն ինքն էր գոլ բաց թողել և պարտվել էր 1։2 հաշվով։ 

Խաղից հետո հուզված մրցավարը և Իտալիայի մրցավարների ասոցիացիան ներողություն էին խնդրել «Միլանից»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա