Logo

Ռոմանո. «Միլանը» համաձայնության է եկել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:11 / 08.06.2022ՍՊՈՐՏ
Ռենատու Սանշեշ-Միլան

«Լիլի» պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանշեշը մոտ է Իտալիա տեղափոխվելուն: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ Իտալիայի չեմպիոն «Միլանը» պայմանագրի շուրջ համաձայնության է եկել Սանշեշի հետ:

Այժմ անհրաժեշտ է, որ ակումբները հստակեցնեն տրանսֆերի գումարի չափը։ 24-ամյա պորտուգալացու՝ ֆրանսիական թիմի հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ:

2021/22 մրցաշրջանում Սանշեշը «Լիլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, խփել 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը կենտրոնական կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա