Logo

«Միլանի» հարձակվողը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:04 / 11.03.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն հետաքրքրել է «Բարսելոնային»՝ հաղորդում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնները» կարող են պորտուգալացուն թիմ հրավիրել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 22-ամյա հարձակվողի շուկայական արժեքը 35 մլն եվրո է գնահատվում։

Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն «Միլանի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա