Logo

«Միլանի» նախագահը՝ Լեաոյի հնարավոր հեռանալու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:47 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Ռաֆայել Լեաոյ

Իտալիայի չեմպիոն «Միլանի» նախագահ Պաոլո Սկարոնին խոսել է թիմի պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաոյի հնարավոր հեռանալու մասին:

«Ես տրանսֆերներով չեմ զբաղվում: Լեաոն անկասկած մեր ադամանդն է, բայց «Միլանը» ցույց տվեց, որ կարող է փոխարինել նույնիսկ նրանց, որոնք անփոխարինելի էին թվում:

Հիշում եմ այն պահը, երբ Կալուլուն հայտնվեց Կյերի վնասվածքից հետո: Հիմա բոլորն ուրախ են, որ կարողացել են նոր տաղանդ բացահայտել»,- ասել է Սկարոնին Football Italia-ի հետ զրույցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» մտադիր է եռապատկել իր առանցքային խաղացողի աշխատավարձը։ Լեաոյի պայմանագիրը «ռոսոներիների» հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա