Logo

4 նոր թիրախ. «Միլանն» ահռելի գումար կստանա տրանսֆերների համար, եթե փոխվեն սեփականատերերը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:23 / 18.04.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանը» կարող է խնդիրներ չունենալ տրանսֆերային շուկայում, եթե ակումբը նոր սեփականատերեր ունենա:

Ավելի վաղ նշվում էր, որ Բահրեյնը ներկայացնող Investcorp  ներդրումային ընկերությունը բանակցություններ է վարում՝ միլանյան գրանդը 1 մլրդ եվրոյով գնելու համար:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ նոր սեփականատերերը պլանավորել են շուրջ 300 մլն եվրո տրամադրել՝ կազմն ուժեղացնելու համար:

Այս ամենը հաշվի առնելով՝ «ռոսոներիների» սկաուտներն սկսել են լրջորեն հետաքրքրվել «Այաքսի» ռմբարկու Սեբաստյան Ալեի, «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուի, «Ռոմայի» վինգեր Նիկոլո Ձանիոլոյի և «Մոնակոյի» հենակետաային Օրելյեն Տչուամենիի ծառայություններով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա