Logo

Հայտնի է՝ երբ են ծրագրում նոր ստադիոն կառուցել «Միլանն» ու «Ինտերը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:55 / 30.03.2022ՍՊՈՐՏ
Ինտեր - Միլան ստադիոն

Միլանի քաղաքապետ Բեպե Սալան խոսել է նոր ստադիոնի մասին, որը ցանկանում են կառուցել «Ինտերն»  ու «Միլանը» մինչև 2027 թվականի վերջ։

Սալան ասել է, որ այս պահին 2 ակումբն էլ որոշ մանրամասներ են համաձայնեցնում տեղի իշխանությունների հետ։

«Ինտերը» և «Միլանը» հաստատել են, որ նոր ստադիոնի կառուցման իրենց նախագիծը մնում է ուժի մեջ:

Այս պահին ակումբները երկխոսության մեջ են տեղի իշխանությունների հետ՝ որոշ մանրամասներ կարգավորելու համար։ Համոզված են, որ ստադիոնը պետք է կառուցվի՝ բոլոր կանոններին համապատասխան:

Թիմերն այժմ ելույթ են ունենում ֆուտբոլային ամենահայտնի կառույցներից մեկում՝ «Սան Սիրոյում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա