Logo

«Միլանն» ուժեղ էր «Ֆիորենտինայից» (տեսանյութ)

22:57 / 13.11.2022ՍՊՈՐՏ
null

Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» 2-1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ:

Երկրորդ րոպեին տանտերերին առաջ մղեց պորտուգալացի վինգեր Ռաֆայել Լեաուն: 28-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց հյուրերի չեխ կիսապաշտպան Անտոնին Բարակը:

Միլանցիներին հաղթանակ բերեց «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչի ինքնագոլը: Սերբ ֆուտբոլիստը սեփական դարպասը գրավեց ավելացրած երկրորդ րոպեին։

«Միլանը» 33 միավորով երկրորդն է, «Ֆիորենտինան» ունի 19 միավոր ու 10-րդ տեղում է:

Իտալիայի Ա Սերիա,  15-րդ տուր

«Միլան» - «Ֆիորենտինա»՝ 2-1 

Ռաֆայել Լեաու, 2, Նիկոլա Միլոնկովիչ, 90+2 (ինքնագոլ) - Անտոնին Բարակ, 28 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա