ԼՐԱՑՈՒՑԻՉ
«Միլանը» հայտարարեց «Ատալանտայի» պաշտպան Անդրեա Կոնտիին ձեռք բերելու մասին:
Ինչպես հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը, պաշտպանը արդեն ժամանել է Միլան և այժմ ուղևորվում է մարզաբազա բուժզննում անցնելու համար:
Բուժզննման ավարտից հետո ֆուտբոլիստը և ակումբի ղեկավարությունը պայմանագիր կկնքեն: Իտալական մամուլի տեղեկությամբ, «Միլանը» 23-ամյա պաշտպանի համար կվճարի 25 մլն. եվրո:
Նախորդ մրցաշրջանում Կոնտին մասնակցել է «Ատալանտայի» 35 խաղերի՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո
Նորություններ
Տեսադարան
Հարցում
Աղյուսակներ
# | Թիմեր |
Խ | Հ | Ո | Պ | Մ |