Logo

Ռենատու Սանշեշը կարող է կարիերան շարունակել միլանյան գրանդում

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:24 / 28.01.2022ՍՊՈՐՏ
null

Իտալական «Միլանը» հետաքրքրված է ֆրանսիական «Լիլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշի ծառայություններով: Ակումբը նրան դիտարկում է որպես Կեսիի հավանական փոխարինող։ Վերջինս մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից։

Լրագրող Նիկոլո Սկիրայի թվիթերյան գրառումից տեղեկանում ենք, որ Պորտուգալիայի հավաքականի 24-ամյա խաղացող Սանշեշը մերժել է մինչև 2025 թվականը նախատեսված նոր պայմանագիր կնքելու «Լիլի» առաջարկը։ Առաջիկա շաբաթներին «Միլանը» կբանակցի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ ամռանը գործարքը ձևակերպելու հնարավորության շուրջ։

«Լիլի» հետ Սանշեշի պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսին։ Լիգա 1-ի ընթացիկ առաջնության 14 խաղում Սանշեշն իր հաշվին գրանցել է 1 գոլ և 3 արդյունավետ փոխանցում։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա