Logo

«Միլանը» միավորներ կորցրեց արտագնա խաղում

18:52 / 15.04.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Բոլոնիան» 1-1 հաշվով ավարտեց գործող չեմպիոն «Միլանի» հետ տնային հանդիպումը:

Գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: Առաջին րոպեին հաշիվը բացեց «Բոլոնիայի» իտալացի հարձակվող Նիկոլա Սանսոնեն: 40-րդ րոպեին հավասարակշռությունը վերականգնեց հյուրերի իտալացի կիսապաշտպան Տոմազո Պոբեգան:

30 խաղից հետո «Միլանը» 53 միավորով չորրորդն է, «Բոլոնիան» ունի 44 միավոր ու 8-րդ տեղում է:

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բոլոնիա» - «Միլան»՝ 1-1 (տեսանյութ)

Նիկոլա Սանսոնե, 1 - Տոմազո Պոբեգա, 40

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա