Logo

«Միլանը» մտադիր է երկարաձգել առանցքային ֆուտբոլիստներից մեկի պայմանագրի ժամկետը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:00 / 24.05.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորիին՝ հաղորդում է The Telegraph-ը։

Ակումբում կարծում են, որ անգլիացին չեմպիոնական տիտղոսը նվաճելու գլխավոր դերակատարներից է։ 24-ամյա ֆուտբոլիստի՝ ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականը, սակայն ակումբում ցանկանում են նրա համար ավելի ձեռնտու ֆինանսական պայմաններով պայմանագիր առաջարկել։

Ավարտված մրցաշրջանում Տոմորին Ա Սերիայում մասնակցել է 31 խաղի, 5 անգամ խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների լիգայում (1 գոլ), 4 անգամ՝ Իտալիայի գավաթում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա